Դերասան Նիկոլաս Քեյջը, ով 1998թ. Թիմ Բերտոնի «Սուպերմենը կենդանի է» ֆիլմում պետք է խաղար Սուպերմենի դերը, ստանալու է կոմիքսների հերոսի դերը: Նա կհնչյունավորի հերոսին «Առա՛ջ, երիտասարդ տիտաններ» մուլտֆիլմում:
Հրաշք կինը խոսելու է երգչուհի Հալսիի ձայնով, իսկ Կանաչ Լապտերը՝ ռեփեր Լիլ Յատիի: Բոլոր դերերն էպիզոդիկ են լինելու: Մնացած հայտնի սուպերհերոսների դերերի հնչյունավորման համար պլանավորվում է ներգրավել այլ հայտնիների ևս:
Ըստ լիամետրաժ մուլտֆիլմի սցենարի՝ «Առա՛ջ, երիտասարդ տիտաններ»-ի հերոսները՝ Բեթմենի օգնական Ռոբինը, այլմոլորակային մարտիկ Սթարֆայերը, քամելեոն Բիստբոյը, կիսառոբոտ Քիբորգը և ատանայական կատակասեր Ռեյվենը, երազում են փոփ-մշակութային փառքի մասին: Նրանք փորձում են համոզել հելիվուդյան ռեժիսորին (Քրիստեն Բել) իրենց մասին ֆիլմ նկարել:
«Առա՛ջ, երիտասարդ տիտաններ» լիամետրաժ մուլտֆիլմը էկրաններ դուրս կգա հուլիսի 26-ից: