Վիենայում՝ Իրանի դեսպանի նստավայրի զինվորական պահակախմբի վրա իսլամիստի հարձակումից հետո, Ավստրիական բանակի զինվորականներին ստիպել են զորամասի տարածքը լքելու դեպքում քաղաքացիական հագուստ կրել։ Ավստրիական իշխանությունները չեն բացառում, որ համազգեստով զինվորականների վրա կարող են նոր հարձակումներ իրականացվել։
Բացի այդ, պահակային ծառայության մեջ գտնվող զինվորները պետք է զրահաբաճկոն և սաղավարտ կրեն։
Զինվորականի վրա դանակով հարձակումը, մարտի 12-ին, իրականացրել է Ավստրիայի 26 ամյա բնակիչը։ Պահակակետում հերթապահող զինվորը կրակել է նրա վրա։ Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։
Ավստրիայի ՆԳ նախարարությունը գտնում է, որ հարձակումն իրականացնողը իսլամիզմի հետևորդ է եղել։