Բրիտանական որևէ ԶԼՄ Ռուսաստանում չի աշխատի, եթե Լոնդոնը RT հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշում կայացնի: Ինչպես փոխանցում է «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բրիտանական զանգվածային որևէ լրատվամիջոց մեր երկրում չի աշխատի, եթե նրանք փակել Russia Today-ը»,- ասել է Զախարովան:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ եթե հաստատվեն ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված կասկածները, ապա ռուսական հեռուստաընկերությունը կզրկվի հեռարձակման լիցենզիայից: