Հիլարի Քլինթոնը երկու անգամ ընկել է դեպի հնդկական Ջահազ–Մահալ տաճար տանող աստիճաններից՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Քարե աստիճաններից իջնելիս նրա ոտքը սահել է։ Երբ նրան ուղեկցողներն օգնել են ոտքի կանգնել, նա ևս մի քանի քայլ է արել դեպի ներքև ու կրկին ընկել է։ Հիշեցնենք, որ հավասարակշռության կորստի կանոնավոր նոպաները հետապնդում էին Քլինթոնին նախընտրական արշավի ժամանակ։ Այդ ժամանակ խոսքը գնում էր հաղթանակի դեպքում նախագահի պարտականությունները կատարելու նրա ունակության մասին։ Հնարավոր է, որ այժմ նրա վիճակն ավելի է վատացել։