Հայտարարվել է երկար սպասված հյուրախաղերի մասին. երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին, չորս տարվա ընթացքում առաջին անգամ, համատեղ շրջագայության կմեկնեն։ Շրջագայության առաջին համերգը՝ On the Run 2 վերնագրով, տեղի կունենա հունիսի 2-ին՝ Մեծ Բրիտանիայում։ Զույգն իր համերգային շրջագայությունը կավարտի Կանադայում։
Սա զույգի առաջին համատեղ նախագիծը չէ։ Ամուսինները համատեղ հյուրախաղերի էին մեկնել նաև 2014 թվականին։ Այն կրում էր On the Run անվանումը։