«Ծառուկյան» դաշինքին բացարձակ չի հետաքրքրում, թե ով է լինելու վարչապետը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Առաջին փոխվարչապետի պաշտոնը չի համապատասխանում սահմանադրությանը»,-նկատեց Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մեր պետությունը էրոզիայի է ենթարկվել․ «Մենք համակարգի զոհ ենք եղել:, բայց վստահ ենք մինչև տարվա վերջ մենք ունենալու ենք լավ պետություն»: