Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատախազությունը գոհացրեց Քոչարյանին

Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը: Փաշինյանն այն հիմնավորել էր 2008-ի մարտի 1-ի կեսօրին Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությամբ, թե ցուցարարները կրակում են իրավապահների վրա և թաքնվում: Գործի քննությամբ չկա այդպիսի որևէ դրվագ և ապացույց, ըստ այդմ, Փաշինյանը միջնորդում է հարցաքննել Քոչարյանին ու հարցնել, թե ինչի հիման վրա է նա արել իր այդ հայտարարությունը:

Մինչ դատախազությունը կմերժեր միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքին տված պարզաբանման մեջ Նիկոլ Փաշինյանին էր որակել Մարտի 1-ի կազմակերպիչ, իհարկե բավականին նրբորեն ակնարկելով նաև, որ նրա այդ նախաձեռնության կամ միջնորդության, ընդհանրապես Մարտի 1-ի թեմայի ակտիվացման հետևում Սերժ Սարգսյանն է: Քոչարյանը, իհարկե, ունի այդպես մտածելու հիմք առնվազն այն մասով, որ ՀՀԿ-ն անսպասելիորեն կողմ քվեարկեց գալիք քառօրյա նիստերի օրակարգում Մարտի 1-ի հայտարարության նախագիծ քննարկելու «Ելք»-ի նախաձեռնությանը: Դրանից նույնիսկ «Ելք»-ն էր զարմացել: Իսկ ահա այն, որ դատախազությունը մերժել է Քոչարյանին հարցաքննելու միջնորդությունը, իհարկե, ամենևին զարմանալի չէ: Բանն այն է, որ Մարտի 1-ի, այսպես ասած, իրավական ընթացակարգի հետ կապված ակնկալիքները բացարձակապես մոլորություն կամ ինքնախաբեություն են:

Միևնույն ժամանակ, խնդրո առարկային այս կամ այն կերպ առնչվող իշխանական և քաղաքական սուբյեկտներից որևէ մեկը, ըստ երևույթին, վաղուց որևէ պատրանք չունի այդ կապակցությամբ, և այստեղ, երևի թե, նրանց բոլորի համար էլ թեման փակ է վաղուց: Իսկ ահա Մարտի 1-ի քաղաքական թեման փակ չէ, և թերևս փակ չի մնա շատ երկար ժամանակ: Մարտի 1-ի մասով ընդհանրապես փակ չէ երկու բան՝ մարդկային կորստի վերքը, որ շարունակում է ցավեցնել տասը զոհերի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և Մարտի 1-ի քաղաքական «ամբարը», որտեղ այնպիսի կուտակում է, որ ցանկացած ներքաղաքական սուբյեկտ, լինի իշխանություն, թե ընդդիմություն, ցանկացած պահի կարող է այնտեղ գտնել իր համար անհրաժեշտ որևէ բան: Այդ իմաստով, առջևում հերթական «տոնավաճառն» է այդ թեմայով, որ տեղի կունենա Ազգային ժողովի գալիք քառօրյայում՝ «Ելք»-ի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Կասկած չկա, որ ինչպես մերժվեց Քոչարյանին հարցաքննելու միջնորդությունը, նույն կերպ կմերժվի նաև Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի հայտարարությունը: Մեծ հաշվով, այս գործընթացը, անշուշտ, իշխանություն-ընդդիմություն հարաբերության կամ բալանսի տիրույթում չէ, այլ ավելի շուտ իշխանությանը տալիս է իր ներսում խնդիրներ լուծելու, տրամադրություններ շոշափելու հնարավորություն՝ ապրիլի 17-ին ընդառաջ, իսկ «Ելք» դաշինքի համար էլ, թերևս, նշանակություն կունենա ուժերի ներքին բալանսում: Այդ համատեքստում, իհարկե, հետաքրքիր է, թե արդյո՞ք դաշինքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հրապարակային կամ, այսպես ասած, ոչ հրապարակային մեթոդի կամ ճանապարհի վերաբերյալ իր որոշումը կհասցնի կայացնել մինչև Մարտի 1-ի հայտարարության նախագծի խորհրդարանական քննարկումը, թե՞ կձգվի հարցը մինչ դրանից հետո: Այսօր «Ելք»-ը փորձեց, բայց չկարողացավ կայացնել որևէ որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում