Գայանե Բաղդասարյանը շարունակում է կիսվել երկրպագուների հետ իր մտքերով։ Նա արդեն հասցրել է իր բաժանորդներին ցույց տալ զուգընկերոջը, ինչպես նաև մի քանի արժեքավոր խորհուրդ տալ։ Այսօր Գայանեի Instagram-ի էջում նոր անկեղծացում է հայտնվել։
«Ազատությունն իհարկե լավ բան է, բայց ունենալ մեկին, ով հոգ է տանում քո մասին և ում մասին դու ես հոգ տանում՝ շատ ավելի հաճելի է»,– իր նկարն այսպես է մեկնաբանել Գայանե Բաղդասարյանը։
Լուսանկարում նա կարմիր լողազգեստով է, որը փաստացի չի փակում իր բարեմասնությունները։