Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Կարևոր է՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ չխոչընդոտեց Բակո Սահակյանի մուտքն այդ երկիր. Սուրեն Սարգսյան

«Միացյալ Նահանգները չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Միացյալ Նահանգներում կա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն։ Եվ երկրորդ՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի խոչընդոտել Բակո Սահակյանի այցը, նրան տրամադրվել է մուտքի արտոնագիր, պատվիրակությանը՝ ևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին։

Սուրեն Սարգսյանը նշում է՝ այցը պատմական է այն առումով, որ շատ վաղուց Վաշինգտոնում չի եղել Լեռնային Ղարաբաղի նախագահը, նման մի այց եղել է Արկադի Ղուկասյանի ժամանակ. «Բակո Սահակյանը եղել է Լոս Անջելեսում, մասնակցել մարաթոններին։ Շատ կարևոր է, որ հիմա Բակո Սահակյանը հանդիպելու է գիտական, այսպես կոչված՝ ուղեղային կենտրոնների հետ։ Սա լրացուցիչ միջոց է Սպիտակ տանն ու պետդեպին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։ Գիտեք, որ ուղեղային կենտրոնները լուրջ ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքականության ձևավորման վրա և այս առումով՝ ուղիղ, առաջին ձեռք ինֆորմացիա ստանալը հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներից, շատ կարևոր է»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հարցազրույցին, որը նվիրված է Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Սուրեն Սարգսյանն այս հոդվածը կարևոր է համարում. «Էվանսը շատ լուրջ ու կարևոր շեշտադրումներ է անում, և կարծում եմ՝ ամերիկյան հասարակության համար շատ ճիշտ շեշտադրումներով ներկայացրել էր և՛ պատմական, և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, և որ ամենակարևորն է՝ իրականությունը շատ ճիշտ էր գնահատել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում