Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Պատերազմի թափառող ուրվականը. նոր զեկույցի հետքերով

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) երկուշաբթի օրը հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը: Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից: SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել:

Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը: Ադրբեջանի ներկրած զենքի ծավալները շատ ավելի մեծ են և կազմում են համաշխարհային ներկրման 1․3 տոկոսը: Ադրբեջանի զենքի ներկրման ծավալները 2013-2017-ին 55 տոկոսով ավելի են 2008-12-ի համեմատ:

Հրապարակված թվերն ինքնին խոսուն են և վկայում են մեր տարածաշրջանի սրընթաց միլիտարիզացիայի մասին, ընդ որում` Ռուսաստանի գործուն մասնակցությամբ և դերակատարությամբ: Հատկապես 2013թ-ից Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, ինչի վկայությունն է փորձագիտական հեղինակավոր վերլուծությունը. հենց այդ թվից է Բաքուն շեշտակիորեն ավելացրել սպառազինության մատակարարումները: Դժվար չէ նկատել ուղղակի կապ դրանց ավելացման և Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության միջև:

Անգամ անցյալ տարվա ցուցանիշները վկայում են, որ Հայաստանը 4-5 անգամ ավելի քիչ սպառազինություն է ներկրել, քան Ադրբեջանը: Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունն ավելի դիվերսիֆիկացված է` ի տարբերություն Հայաստանի, որը 100%-ով կախված է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրից: Սա օբյեկտիվ իրականություն է, որը, մի կողմից, բացահայտում է, որ Հայաստանի տնտեսությունը չի կարողանում դիմանալ սպառազինությունների մրցավազքին, մյուս կողմից` ինդիկատոր է, որը ցույց է տալիս Հայաստանի տոտալ կախվածությունը Մոսկվայից: Եթե իրավիճակը դիտարկենք գլոբալ զարգացումների համատեքստում, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, որովհետև Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ և սանկցիաներով սպառնում է բոլոր այն երկրներին, որոնք էական ռազմական գործարքներ կիրականացնեն Մոսկվայի հետ:

Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ տարածաշրջանում կուտակվում է ահռելի քանակությամբ զենք, որը մի օր անխուսափելիորեն կրակելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում