Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Մոսկվան մեղադրվում է մարդասպանության, ահաբեկչության մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ խորհրդարանում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որի համաձայն՝ «շատ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն է կազմակերպել նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորումը»։ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը թունավորել են Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սալսբուրի ավանում։ Բրիտանական վարկածի համաձայն՝ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» տեսակի պարալիտիկ նյութով, որը Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում ստեղծել են բանակի համար։

Մեյն ասել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից պահանջել է մինչև մարտի 13-ը հստակ պարզաբանում տալ, թե ինչ ճանապարհով բանակի համար ստեղծված թունավոր նյութը կարող էր բերվել Բրիտանիա և օգտագործվել Սկրիպալին թունավորելու համար։

«Եթե այս հարցին արժանահավատ պատասխան չտրվի, մենք տեղի ունեցածը կգնահատենք իբրև Ռուսաստանի պետության կողմից ուժի ապօրինի գործադրում Մեծ Բրիտանիայի նկատմամբ»,- հայտարարել է վարչապետը: «Մենք չենք հանդուրժի մեր հողի վրա անմեղ մարդու սպանելու փորձ»,- ասել է Մեյը։

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անվերապահ աջակցություն է հայտնել Լոնդոնին՝ տարակուսելով, որ Ռուսաստանը ենթադրաբար շարունակում է նման գործունեությունը Ուկրաինայում, Սիրիայում, հիմա էլ՝ Մեծ Բրիտանիայում: Թիլերսոնն աննախադեպ խիստ գնահատական է տվել՝ ասելով, թե Ռուսաստանը մնում է անպատասխանատու ուժ, որը ոտնձգություններ է կատարում այլ երկրների ինքնիշխանության և սեփական քաղաքացիների կյանքի դեմ:

Կասկածից վեր է, որ եթե պաշտոնական Լոնդոնի նախնական վարկածը հաստատվի, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն ավելի խստանալու են՝ նպատակ ունենալով լուսանցք մղել Պուտինի ռեժիմը: Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում է Ռուսաստանում հունիսին մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մի քանի հավաքականի մակարդակով բոյկոտելու հնարավորությունը, ինչը մեծ հարված կլինի Ռուսաստանի միջազգային և Պուտինի անձնական հեղինակությանը:

Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը ներքաշվում է միջազգային աղմկոտ անվերջանալի սկանդալների հորձանուտ՝ դրա հատակում խեղդելով կայսրության տեսլականը: Ռուսական իշխանությունը գործնականում միջազգային բանդիտի համբավ ունի. Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում հայտնաբերվում է կոկաինի մեծ խմբաքանակ՝ հիմքեր տալով պնդումների համար, թե Ռուսաստանի իշխանությունները բարձր մակարդակով զբաղված են թմրանյութերի մաքսանենգությամբ: Մեծ Բրիտանիայում թունավորվում է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գնդապետ՝ հիմքեր ստեղծելով պնդումների համար, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս սպանում, ֆիզիկապես ոչնչացնում է իր համար անհաճո մարդկանց, այդ թվում՝ այլ երկրների պետական գործիչների:

Չնայած Ռուսաստանի կերպարը հայաստանցիներիս համար բացահայտվել է դեռ քսան տարի առաջ, երբ նույնիսկ մեր ռուսամետ հասարակությունը համոզվեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի արյունոտ հետքերը տանում են Մոսկվա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում