Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Հայաստանն անցավ նոր ռեժիմի. մշուշոտ հեռանկար

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու հնարավորության դեմ ընդդիմադիր մի շարք ուժերի հրապարակային, հանրահավաքային պայքարի հավանականության:

Հայաստանում այս խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որն, ըստ էության, անհեթեթ, աբսուրդային է թե՛ դասական քաղաքագիտության, թե՛ նաև հայաստանյան «ռեալ պոլիտիկի», թե՛ նույնիսկ պարզ տրամաբանության տեսանկյունից:

ՀՀԿ խոսնակը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ եղել է խորհրդարանի ընտրություն, ՀՀԿ-ն պաշտոնապես կազմել է բացարձակ մեծամասնություն և ստացել մինչև 2022 թվականը մեծամասնություն կազմելու իրավունք, հետևաբար ՀՀԿ-ին ընտրողներն են լիազորել այդ իրավունքով, և ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ազատ է որոշել իր վարչապետին: Գործնականում դա է խորհրդարանական կառավարումը, մնացյալն արդեն քաղաքական ավանդույթների խնդիր են, երբ, ասենք, շատ դեպքերում վարչապետի հրաժարականը կամ փոփոխությունը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրության: Դրանք հիմնականում ճգնաժամային դրսևորումներ են, ինչը տվյալ պարագայի համար նույնական չէ:

Ինչ խոսք, անվիճելի է, որ ՀՀԿ-ն խորհրդարանի ընտրությանը բացարձակ մեծամասնություն է կազմել, մեղմ ասած, ոչ սահմանադրական լիարժեքությամբ: Այսինքն՝ ընտրական պրոցեսը, որպես այդպիսին, դասական քաղաքագիտական իմաստով Հայաստանի պարագայում ֆիկցիա է: Բայց դա այլ հարց է, եթե քաղաքական ներկայիս իրավիճակը վիճարկում է ուժ, որը չի մասնակցել ընտրական այդ պրոցեսին և հենց սկզբից մերժել է այն՝ համարելով, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությամբ հասնել իշխանափոխության: Այլ հարց է, թե ով ինչ է առաջարկում ընտրության փոխարեն: Այստեղ իհարկե խոսակցությունը տեղափոխվում է այլ հարթություն, որն այս հոդվածի շրջանակում չդիտարկենք:

Այդպիսով, եթե Սերժ Սարգսյանի վարչապետությունը վիճարկում են ուժեր, որոնք հենց սկզբից մերժել են ընտրությունը խաղի այն կանոններով, որ հաստատել է ՀՀԿ-ն, ապա այստեղ իրավիճակը կլիներ տրամաբանական, հասկանալի: Բայց երբ ուժերը մասնակցել են ընտրությանը՝ խորհրդարանում տեղ ստանալու ակնկալիքով, անկախ ստանալ-չստանալուց, արդեն իսկ որոշակի աբսուրդ վիճակի մեջ են հայտնվում այսօր հնչեցնելով Սերժ Սարգսյանի դեմ պայքարի շեփորը: Որովհետև նրանք համաձայնել են խաղալ ՀՀԿ խաղի կանոններով: Ոմանք չեն անցել խորհրդարան՝ ըստ կանոնների, ոմանք անցել են՝ դարձյալ ըստ կանոնների, ավելին՝ անցնելուց հետո փաստացի հայտարարել են, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել ընտրողի քվեով: Այդ գործառույթն, օրինակ, իրականացրել է «Ելք» դաշինքը:

Այդ ամենից հետո, ընդ որում՝ անգամ խորհրդարան մտած չլինելու պարագայում, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «աշխարհազոր» հավաքելը աբսուրդ է, որովհետև հասարակությունն, ի տարբերություն այդ ուժերի, շատ ավելի ճշգրիտ, զգայուն և դիպուկ է գնահատում քաղաքական անցուդարձերը, քաղաքական կոչվող սուբյեկտների վարքագիծը և անում հետևություններ: Հաշվի չառնել հանրության այդ մտածելու և տրամաբանելու կարողությունը, նշանակում է պարզապես լինել քաղաքականապես անհամարժեք կամ անմեղսունակ: Չի կարելի մի անգամ խաղալ իշխանության խաղի կանոններով, իսկ հետո կեսից հրաժարվել և ակնկալել հանրության լուրջ վերաբերմունք և վստահություն: Եվ դա դեռ պարզապես առաջարկվող պայքարի բովանդակությունը չդիտարկած, որովհետև լուրջ ընկալման էական խնդիր առաջացնում է նաև այդ բովանդակությունն ինքնին, որի առանցքում, ըստ էության, 25-ամյա արմատական և բողոքական հռետորաբանության տարբեր մոդիֆիկացիաներն են, որոնք նույնիսկ լավ մոռացված հինը չեն, այլ չմոռացվող հինը:

Հնարավոր չէ 21-րդ տեխոլոգիական դարում ամբողջատիրական թեկուզ հայաստանյան համեմատաբար համեստ համակարգի դեմ պայքարել չմոռացվող հին մեթոդներով: Այդ պայքարում հաղթելու շանս ունի մի սուբյեկտ՝ իշխող համակարգը: Պարզապես ինտրիգը կարող է լինել այն, թե համակարգի որ թևը կլինի կոնկրետ հաղթողը: Մեծ հաշվով, ընդգծելով ընտրության հանգամանքը՝ Հանրապետականը Սերժ Սարգսյանի վարչապետությունը վիճարկող ուժերին հիշեցնում է հենց ընտրական խաղի կանոնների շուրջ բարձրաձայնված կամ լռելյայն պայմանավորվածությունը՝ ակնարկելով, որ նրանք խախտում են այդ պայմանավորվածությունը:

Ինքնին դարձյալ դասական քաղաքագիտության տեսանկյունից նման պայմանավորվածությունները արդեն աբսուրդ են, նաև որպես ընդհանուր քաղաքական տրամաբանություն: Բայց Հայաստանում դա է «ռեալ պոլիտիկը» եղել քառորդ դար՝ մասնակցություն ընտրությանը իշխանության խաղի կանոնով, հետո սպասվող պարտությունից հետո հեղափոխական պատմուճանով հանրային առաջնորդության հայտ, որը, որպես կանոն, ավարտվել է հաջորդ ընտրությամբ և նույն ցիկլով:

Մեծ հաշվով, Հայաստանում թերևս սկսվում է ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակային պայքարը, այլ 2022 թվականի ցիկլի հրապարակային նախապատրաստությունը: Ի վերջո, արագ փոփոխվող աշխարհում հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ և ամենափոքր հապաղումն անգամ կարող է հետ գցել բավականին երկար ժամանակահատվածով: Համենայնդեպս, այս տրամաբանությունը հուշում է, որ 2022 թվականին ընդառաջ որակապես նոր քաղաքական ընդդիմություն ունենալու Հայաստանի հեռանկարը մշուշոտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում