BBC հեռուստաընկերությունը վաճառում է Լոնդոնում իր հեռուստակենտրոնը, որը համարվում է բրիտանական մայրաքաղաքի այցեքարտերից մեկը: Այստեղ են արտադրվում այդ ընկերության բազմաթիվ և բազմաբնույթ հեռուստատեսային և լրատվական հաղորդումները:
Վաճառքի նպատակն է BBC-ի ծախսերի օպտիմալացումը, որոնք կատարվում են Մեծ Բրիտանիայի բնակիչների՝ հեռուստացույց օգտագործելու համար կատարած վճարումների հաշվին: Հեռուստակենտրոնը մոտ 5 հազար աշխատակիցներով զբաղեցնում է 5.6 հեկտար տարածք:
Այն վերջնականապես նոր գնորդին կհանձնվի 2015 թ.: Ենթադրվում է, որ BBC-ի հեռուստակենտրոնի փոխարեն կլինի կրեացիոն բիզնես կենտրոն: