Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Ադրբեջանը ցայտնոտում. հավելյալ հնարավորություն Բակո Սահակյանի համար

Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին և իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ: Այցի ընթացքոմ Բակո Սահակյանը հանդիպում կունենա կոնգրեսական շրջանակների հետ: Սահակյանն ամենևին առաջին անգամ չէ, որ այցելում է ԱՄՆ: Իհարկե, նախորդ այցերը կրել են ավելի շուտ հայկական շրջանակային բնույթ և, թերևս, առաջին անգամ Կոնգրեսի շրջանակի առկայությունն անհանգստացրել է Բաքվին: Մյուս կողմից, ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում Արցախի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումներ եղել են ավելի վաղ, իհարկե ԱԺ նախագահի մակարդակով:

Գուցե Բաքուն ուշադրության է արժանացնում և զգայուն ընկալում նախագահական մակարդակը, հաշվի առնելով հատկապես Արցախում նախագահական ուժեղ համակարգի առկայությունն Արցախում: Բոլոր դեպքերում, Բաքվի արձագանքը բավականին նշանային է Բակո Սահակյանի այցի առումով և, թերևս, «մատնում» է որոշակի քաղաքական տողատակեր, որ առկա է ամերիկյան այցի շրջանակում: Չի բացառվում, անշուշտ, որ Բաքվին անհանգստացնում է ոչ այնքան այցն ինքնին, որքան դա առիթ է Սպիտակ տան հետ, այսպես ասած, որոշակի ամուր դիրքերից խոսելու, կամ այլ կերծ ասած՝ «մունաթ գալու» առիթ ունենալու համար, և Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ առիթը, Սպիտակ տանը կամ պետքարտուղարությանը գործնականում դնելով Կոնգրեսի համար արդարանալու անհրաժեշտության առաջ:

Իհարկե, խոսք չկա Կոնգրեսի ղեկավարության քաղաքականության մասին, և ինչպես ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն էր դատական համակարգի անկախության մասին լիկբեզի ենթարկում Էրդողանին՝ Գյուլենին հանձնելու նրա պահանջի առիթով, այդպես էլ, թերևս, այժմ կարիք կա լիկբեզի ենթարկել կրտսեր եղբորը՝ խորհրդարանական ժողովրդավարության մասով: Սակայն Ալիևին այդ ամենը երևի թե հայտնի կլինի, նա պարզապես փորձում է առիթն օգտագորել ԱՄՆ հետ որոշակի դիրքերից խոսելու համար՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Որքան էլ Ալիևի համար նշանակություն չունի, թե ինչ կասեն դիտորդները, որքան էլ նա պարզապես իրեն թույլ է տվել ցինիկաբար փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, իսկ հետո էլ հասնել նրան, որ փակվի Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, այդուհանդերձ, նրա համար շատ կարևոր է թիվ մեկ գերտերության մոտ իր վերարտադրության գոնե նվազագույն լեգիտիմությունը:

Պարզապես Ալիևը փորձում է առիթն օգտագործել այն ոչ թե խնդրելու, այլ, այսպես ասած, «բարտեր» անելու համար: Մյուս կողմից, բացառված չէ այն, որ Ալիևը տվյալ դեպքում միջնորդ է, այսինքն՝ «քաղաքական բրոկերություն» է անում կամ Թուրքիայի, կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանի համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ այդ երկուսի լարված հարաբերությունը և ակնկալելով, որ այդպիսով, ուղղակի թե անուղղակի, ծառայություն մատուցած կլինի նրանց: Այդ ամենի հետ մեկտեղ, իր հերթին հետաքրքրական է այն, որ դա տեղի է ունենում արցախյան խնդրում ռազմական լուծում չունենալու, այլ կերպ ասած՝ Բաքվին պատերազմն արգելելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հայտարարությունից օրեր անց: Հնարավոր է՝ Բաքուն փորձում է այսպես ասած հակադարձել Վաշինգտոնին:

Անշուշտ, զուտ քաշային կատեգորիաների առումով այդ ամենն ինքնին ծիծաղելի է, խնդիրը սակայն այն է, որ պետք չէ ժամանակ վատնել ծիծաղելու վրա: Ու նաև պետք չէ բավարարվել նրանով, որ Բաքվի այդօրինակ քայլերը թողնում են որոշակի հուսահատ տպավորություն:

Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ նոր իրավիճակ կարող են ստեղծել այդ մթնոլորտում, օգտագործելով ընձեռված հնարավորությունները: Բանն այն է, որ Բաքուն այդպիսով, կամա թե ակամա, քաղաքական շոշափելի կշիռ է տալիս Բակո Սահակյանի ամերիկյան այցին, ավելին, քան գուցե այն կարող էր ունենալ: Հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կարող է աշխատել, ինչպես կարող է օգտագործել այդ հավելյալ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում