Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Արցախում հասկանում են, թե ում մատակարարած զենքից են կրակում իրենց վրա. Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը առաջիկայում աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված են հանդիպումներ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների, ամերիկյան փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու Արցախի Հանրապետության կառավարության, ինչպես նաև խորհրդարանի ներկայացուցիչներ:

Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհերքեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում։ Երբ ինչ-որ ծրագիր դեռ իրականացված չէ՝ այստեղից-այնտեղից ինչ-որ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ բոլոր տեսանկյուններից։ Եթե լինի այդպիսի այց, մենք տեղեկություն կտարածենք»,- փոխանցեց Բաբայանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվելիք այցը կենսական նշանակություն ունի Արցախի համար: «Գոյություն ունեն պետական շահեր, ընդ որում, շահեր՝ խարսխված ֆիզիկական անվտանգության շահերի ու պատկերացումների վրա։ Պարզ պատկերացում կա նաև իրողությունների մասին։ Հետևաբար պարզից էլ պարզ է, որ Արցախը կարիք ունի հստակեցնելու, նորացնելու և թարմացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ առանձին թե՛ որպես պետություն և թե՛ նրա առանձին ինստիտուտների հետ»,- ընդգծեց փորձագետը։

Մեր այն դիտարկմանը, թե պաշտոնական Ստեփանակերտը մշտապես վարել է ավելի ռուսամետ քաղաքականություն, և դրա օրինակներից մեկը Ղրիմի հանրաքվեից հետո կազմակերպված հրավառությունն էր, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց. «Դա պետական որոշ օղակների, ընդ որում՝ ոչ ամենախելացի սեգմենտի կողմից կատարված ապուշ քայլ էր, որի ապուշությունը շատ կարճ ժամանակ անց ապացուցվեց մի քանի իրադարձություններով։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ժողովուրդն այդպես է մտածում, որովհետև ամբողջ ժողովուրդը գիտի, թե իրենց վրա ում արտադրած ու մատակարարած զենքն է կրակում, և ով է այդ հանցագործների ձեռքը դրել այդ զենքն ու ինչի համար»։

Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, մեր զրուցակիցն ընդգծում է, որ այնուամենայնիվ այն թելադրվում է հանգամանքներով: «Եվ կարծում եմ, որ այս այցը Միացյալ Նահանգներ ունակ է այդ հանգամանքներում էական փոփոխություններ մտցնել։ Ուրախ եմ, որ նման այցի հնարավորություն կա, և ուզում եմ մեծ հաջողություն մաղթել այս նախաձեռնությանը, այն ունի կենսական անհրաժեշտություն»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում