Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Ազատ Արշակյանը շատ վիրավորված է. Նրա վիրահատության համար գրեթե գումար չի հավաքվել

«Ազատի վիճակում աննշան կայունացում է նկատվում։ Դեռ վտանգ կա, վիրահատությունն էլ հետաձգվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանի կինը՝ Անահիտ Արշակյանը՝ անդրադառնալով ամուսնու վիճակին։

Հիշեցնենք, որ երեկ ծանր վիճակում Ազատ Արշակյանը տեղափոխվել է Նորքի սրտաբանական հիվանդանոց։ Նա նախկինում սրտի հետ կապված մի քանի վիրահատության է ենթարկվել։

Այսօր վիրահատություն էր նախատեսված, սակայն կինը մեզ հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը հետաձգվել է, քանի որ Արշակյանի սրտի անոթները շատ նուրբ են, երեկ հետազոտման ժամանակ անգամ սրտի կանգ է արձանագրվել, դրա համար բժիշկները զգուշանում են։

«Շատ կարևոր է չշտապելը և ճիշտ քայլեր ձեռնարկելը։ Շատ վտանգավոր իրավիճակ է։ Անգամ մեկ անզգույշ քայլը, գործողությունը կարող է ճակատագրական լինել։ Դրա համար բժիշկները որոշել են սպասել մինչև վիճակը կայունանա»,- ասաց Արշակյանի կինը՝ հավելելով, որ շատ գոհ են բժիշկներից, նրանց մասնագիտական ու մարդկային վերաբերմունքից։ «Անհրաժեշտ մասնագետները կան, բոլորը շատ պատրաստակամ են ու մարդկային»,- ասաց նա։

Արշակյանի կինը նշեց, որ եթե վիրահատությունը տեղի ունենա, ապա միլիոններ են հարկավոր, որը իրենք չունեն։ Երեկվանից հայտարարված հանրային աջակցությանն արձագանքողներ գրեթե չեն եղել։ «Միակ արձագանքողը շարքային մարդիկ են։ Մարդիկ զանգում են, իրենց թոշակից 1000-2000 դրամ են առաջարկում։ Բայց որևէ պաշտոնյայից կամ գործարարից դրամական օգնության որևէ արձագանք չի եղել, որը շատ վիրավորական է Ազատի համար»,- ասաց Անահիտը՝ հավելելով, որ երեկվանից Արշակյանին պաշտոնյաներ էլ չեն այցելել, ոչ էլ իր նախկին կոլեգաները։

«Էլի շարքային, սրտացավ մարդիկ են գալիս այցելության, մտավորականներ, բայց ոչ մի պատգամավոր, պաշտոնյա, գործարար։ Այս վերաբերմունքը Ազատի համար շատ վիրավորական է»,- եզրափակեց կինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում