Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Հայաստանի խաղաղության տեխնոլոգիան. չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը

Ադրբեջանը սկսել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է երկու տասնյակ հազարից ավելի անձնակազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորավարժություններին փորձարկվելու է լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը: Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայտարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարությունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք իհարկե կարող են լինել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:

Պարզ պետք է լինի, թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ թե ոչ, ուզենք թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին թե այլ, մեկ է, Ադրեջանն իր որակներով, մտածողությամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը, և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց: Ընդ որում, հենց սրանից է կախված նաև միջազգային հանրության վերաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատրաստ լինելն ու դիմադրունակությունն է նաև, որ Ադրբեջանին զրկելու է պատերազմի միջազգային լեգիտիմությունից: Սակայն պատերազմի մասին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բանդագուշանքի կամ խուճապահարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագիտական և փորձագիտական գնահատականներ:

Դա արդեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նաև այդ հաշվարկները, հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիքներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճապային, անկումային, անելանելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ, և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հաշվարկը նաև հենց այն է, որ Հայաստանը զսպման մեխանիզմով խաղաղություն ապահովելու ռեժիմից անցնի խուճապի և, վաղ թե ուշ, պատերազմի դատապարտվածության ռեժիմի, որը ապակառուցողական և քայքայող ռեժիմ է: Ադրբեջանի այդ ակնկալիքները չարդարացնելը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է:

Պատերազմն անխուսափելի չէ, այն կախված է նրանից, թե որքան արագ կզարգանա Հայաստանը, որքան պաշտպանունակ կլինի անվտանգության առումով, ռազմական ոլորտի առումով, և որքան զարգացման ունակ կլինի տնտեսության, տեխնոլոգիաների, մարդկային ստեղծագործական ներուժի, այլ ոլորտների և դրանցում քաղաքացիական դրսևորման ազատության առումով: Դա կարող է և պետք է լինի մեր պատասխանն ադրբեջանական ագրեսիվությանը, դա է մեզանից սպասում ու ակնկալում նաև աշխարհը, դա է խաղաղության տեխնոլոգիան, խոշոր հաշվով, ամբողջ աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում