Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նահանջը՝ տարի առ տարի, ժամ առ ժամ. Հայաստանը չի կարող նորից դառնալ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շահառու

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Հայաստանը նախկինում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։ ԱՄՆ կոնգրեսականները լոբբինգ են անում ՀՀ-ում ծրագրի վերագործարկման համար: Այս ուղղությամբ բավականին ակտիվորեն աշխատում է կոնգրեսական Ադամ Շիֆը և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նպատակն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագրեր իրականացնի:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կրկին այդ ծրագրի շահառու դառնալն այժմ հնարավոր չէ։ Իրավապաշտպանն իր այդ կարծիքը հիմնավորում է հետևյալ կերպ. «2008 թվականին այդ ծրագիրը Հայաստանում դադարեցվեց ժողովրդավարության բնագավառում առկա խնդիրների պատճառով։ Այդ պահից սկսած, Հայաստանը, տարի առ տարի, օր առ օր, ժամ առ ժամ նահանջ է ապրել այդ ճակատում, որևէ դրական ձեռքբերում հնարավոր չէ մատնանշել։ Ե՛վ հայ ժողովուրդը, և՛ Հայաստանում ապրող մարդիկ, և՛ միջազգային հանրությունը, ովքեր որ հետևում են հայաստանյան իրադարձություններին, կարող են փաստել բացասական դինամիկա, հետընթաց։ Չեմ կարծում, որ ճիշտ գնահատականների առկայության դեպքում հնարավոր կլինի վերադառնալ այդ ծրագրի գործարկմանը»,- ընդգծեց Հարությունյանը։

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցը Միացյալ Նահագնգներ ավելի լայն կոնտեքստում է դիտարկում. «Առաջին հերթին այդ այցելությունը կապում եմ որպես Սերժ Սարգսյանի իշխանության պահպանությանն ուղղված ևս մեկ քայլ։ Սերժ Սարգսյանը սրանով փորձ է անում ցույց տալ, թե նա իրապես հակված է լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ չնայած այն բոլոր լուրջ խնդիրներին, որոնք առկա են Հայաստանում՝ մասնավորապես իր իշխանության շարունակականության հետ կապված։ Փորձում է ցույց տալ՝ տեսեք, ես, ճիշտ է, շարունակելու եմ հանդես գալ որպես վարչապետ, բայց օրակարգում բարեփոխումներն են։ Սա ես համարում եմ քաղաքական աճպարարություն և խաբեություն»։

Ինչ վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին նորից շահառու դառնալու հնարավորությանը, Արթուր Սաքունցն ընդգծեց. «Օրերս ԱԺ լսումների ընթացքում արձանագրվեց 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստերը։ Մասնավորապես՝ պետական ահաբեկչություն իրականացրած անձանց նկատմամբ քրեական գործ մինչ այժմ հարուցված չէ, ընդդիմության դեմ իշխանության և պետական ռեսուրսների զանգվածային ու լայնածավալ ապօրինի օգտագործման փաստով իրավական գնահատական տրված չէ։ Այդ հանցագործության համար գոնե մեկ պաշտոնատար անձ մինչ այժմ պատասխանատվություն չի կրել։ Ինձ համար զարմանալի է՝ հիմա այդ պատգամավորական խումբը, որ մասնակցել է այդ քննարկումներին, նշածս հարցերի վերաբերյալ ի՞նչ է ներկայացրել ամերիկյան կողմին։ Որ ի՞նչ, կատարե՞լ են Մարտի մեկի հետ կապված արձանագրված այն բոլոր խնդիրները, որոնց հիման վրա Հայաստանն այդ ծրագրից դուրս է թողնվել»,- ասաց Սաքունցը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ առանց հիմնավոր հաշվետվության տրամաբանական չէ որևէ պատրաստակամության մասին խոսելը. «Պատրաստակամության հիմքում պետք է լինի Մարտի 1-ի պետական ահաբեկչության գնահատականը, քաղբանտարկյալների բացակայությունը, իսկ քաղբանտարկյալներ Հայաստանում մինչ այժմ կան, տնտեսական մոնոպոլ վիճակը ևս խնդիր է։ Հաջորդը՝ ԱՄՆ դեսպանի կողմից հնչեցրած կոռուպցիայի ոչ արդյունավետ պայքարը, բազմազանության բացակայությունը Հանրային հեռուստաընկերությունում։ Խնդիրների մի ամբողջ համալիր, որը լուծված չէ, այս պարագայում խոսել բանակցությունների մասին՝ անհեթեթ է։ Ավելին՝ հույս ունենալ, որ Հայաստանը նորից կընդգրկվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում՝ անտրամաբանական է։ Կարծում եմ, որ պատվիրակության անդամները ունեն բավարար տրամաբանություն ու իրազեկվածություն, որպեսզի այս իրավիճակում իրենց թույլ տան նման հարց բարձրացնել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում