Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանը՝ հակասության առանցքում. լուրջ խնդիրներ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ն, ինչպես լուրջ քաղաքական ուժ, ամեն ինչ քննարկում է ժամանակին, և ըստ այդմ, վարչապետի հարցն էլ կքննարկի ժամանակին: Հարցը, անշուշտ այն է, թե ով է որոշում ժամանակը, որովհետև այդ իմաստով ՀՀԿ խոսնակը կարծես թե մտնում է որոշակի հակասության մեջ: Նա հայտարարում է, որ ամենևին չկա որևէ անորոշություն, քանի որ Հայաստանը պառլամենտական կառավարմամբ երկիր է, և հետևաբար, հանրությունն ապրիլի 2-ին՝ մեկ տարի առաջ, տվել է իր ձայնը ՀՀԿ-ին, իսկ վարչապետի հարցը այդ մոդելում արդեն վճռորոշ չէ՝ Հայաստանում անձի կառավարում չէ, քանի որ պառլամենտական կառավարումը կոլեգիալ կառավարում է, իսկ վարչապետները կարող են փոխվել ամեն պահի:

Անշուշտ, դա այդպես է և այստեղ չկա որևէ խնդիր՝ դասական քաղաքագիտության իմաստով: Բայց այդ դեպքում առաջանում է հարց՝ եթե Հայաստանը անցնում է պառլամենտական, այսինքն՝ կոլեգիալ կառավարման համակարգի, որտեղ անձի հարցն իսկապես վճռորոշ չէ, ապա ինչպես կարող է այդ տրամաբանության շրջանակում գոյություն ունենալ Սերժ Սարգսյանի՝ «անփոխարինելիության» տրամաբանությունը, որ առաջ է տանում այն նույն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչը խոսում է կոլեգիալ կառավարման և այդ համակարգի անձի դերի ոչ վճռորոշ և ճակատագրական լինելու մասին:

Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունն ինքն է ճակատագրականացնում Սերժ Սարգսյան անձի դերը, հայտարարելով, որ նրան փոխարինող չկա, ոչ ոք չի կարող ինչպես նա, որևէ մեկը կարևորագույն ներքին ու արտաքին քաղաքական, պաշտպանական հարցերում չի կողմնորոշում այնպես, ինչպես նա, ոչ ոք չգիտե այնքան, որքան նա և այլն, և այլն: Դա հայտարարում է կոլեգիալ կառավարման պատրաստվող քաղաքական ուժը, պառլամենտական համակարգի առանձնահատկությունները հանրությանը բացատրող քաղաքական ուժը: Այդ ուժն ասում է, որ կա մի անձ, որն անփոխարինելի է: Իսկ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ ընդհուպ մոտեցել են հայտարարությունների, որ առայժմ հնչում են բարեբախտաբար միայն Ռուսաստանում, որտեղ Պետդումայի ղեկավարներից մեկը, օրինակ, կարող է հայտարարել, որ չկա Պուտին՝ չկա Ռուսաստան:

Հայաստանում առայժմ չեն հայտարարում, թե չկա Սերժ Սարգսյան՝ չկա Հայաստան, բայց, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է, թե ինքը չի էլ մտածել, որ Սերժ Սարգսյանը կարող է չլինել վարչապետ: Եթե Գաուստ Սահակյանը այդպես մի քիչ էլ շարունակի, ապա ապրիլին ընդառաջ հեռու չէ նաև այն, որ Հայաստանում էլ պետության գոյությունն ուղիղ կապվի Սերժ Սարգսյանի իշխանությանը: Մեղմ ասած՝ չի կարող համադրելի լինել կոլեգիալ կառավարման համակարգը և մեկ անձի անփոխարինելիությունը, ընդ որում ոչ միայն վարչապետի, այլ, թեկուզ, միայն տվյալ իշխող կուսակցության նախագահի պաշտոնում նրա անփոխարինելիությունը:

Ի վերջո, լուրջ քաղաքական ուժը ոչ միայն հարցերն է քննարկում ժամանակին, այլ նաև լուրջ քաղաքական ուժը ունենում է կենսունակ, առաջնորդության ունակ, պետությունը լիարժեք ղեկավարելու, կառավարության ղեկը ստանձնելու լիարժեք ունակությամբ մի քանի առաջնորդներ և գործիչներ: Ընդ որում, դա է հենց լուրջ քաղաքական ուժի առանձնահատկությունը, որը կախված չէ անփոխարինելի որևէ առաջնորդից: Հակառակ պարագայում, քաղաքական ուժի լրջության մասին խոսելը կլինի, մեղմ ասած, չափազանցված: Մինչդեռ, ՀՀԿ-ն առայժմ զբաղված է մի լուրջ գործով՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը շեփորելով: Թեև, այդ ամենից ստացվում է նաև տպավորություն, որ Հանրապետական կուսակցությունն այդ արտահայտություններն ավելի շատ անում է իր համար, քան հասարակության: Որովհետև հասարակությունը, ի վերջո, իր այսպես ասած ընտրությունը կատարել է, ինչպես հենց ՀՀԿ-ականներն են ասում՝ ապրիլի 2-ին տալով կուսակցության մեծամասնություն:

Հետևաբար, պետք է որ կարիք չլինի հասարակությանը համոզել, թե ում է այդ մեծամասնությունը նշանակելու վարչապետ: Ըստ այդմ, Հանրապետական կուսակցությունը, ըստ ամենայնի, ինքն իրեն է փորձում համոզել, որ Սերժ Սարգսյանից բացի, ոչ մեկին վարչապետ չի նշանակի: Հետևաբար, դա էլ իր հերթին նշանակում է, որ կուսակցությունն այդուհանդերձ զգում է այդպիսի ռիսկ, վտանգ, ունի այդպիսի կասկածներ, կամ մտավախություն ունի, որ, օրինակ, Սերժ Սարգսյանն այդպիսի կասկածեր ունի, և Սերժ Սարգսյանին են փորձում համոզել, որ անմնացորդ հավատարիմ են նրան:

Բոլոր դեպքերում, այդ իրավիճակը խոսում է ոչ թե լուրջ քաղաքական ուժի, այլ ներքին լուրջ խնդիրներ ունեցող ուժի մասին: Թեև դա էլ երևի թե հմտորեն մշակված մարտավարություն է, ցույց տալու համար, թե ավելի լավ է ղեկը մնա մեկ անձի ձեռքը, քան լուրջ խնդիրներ ունեցող կոլեգիայի: Ամբողջ հարցը սակայն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում այդ հանգամանքը հղի է Հայաստանի համար լրջագույն ճեղքվածքով ու ճգնաժամով, որովհետև, վերջին հաշվով, խոսքը կվերաբերի կամ ի հեճուկս Սահմանադրության հաստատված անձիշխանությանը, կամ այդ անձը, վաղ թե ուշ, կհայտնվի իսկապես անլուրջ կոլեգիայի իշխանության ներքո: Ընդ որում, ավելի հավանական է երկրորդ տարբերակը, քանի որ Հայաստանը չունի անձիշխանության տնտեսական և անվտանգային երկարաժամկետ ռեսուրս: Ըստ այդմ, Հայաստանում խորքային առումով հանրության խնդիրը իսկապես վարչապետը չէ, այլ մեծամասնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում