Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ազգ-թալան». Քանի տանկ արժե, քանի կյանք կփրկի իշխանական «պադավատը». «Կարճ կապենք»

Պարգևատրումների և ծառայությունների վրա տարեկան ծախսվում է ավելի քան 120 մլն դրամ:

Հարց է առաջանում. Իսկ ինչպե՞ս է պատահում,  որ  վիրավոր զինծառայողին արտերկրում բուժելու համար 45 հազար դոլար չհատկացնող պետական բարձրաստիճան այրերը Եռաբլուր են գնում հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենաներով:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց վերջին 20 տարվա ընթացքում կուտակած ողջ զինտեխնիկան: Ապրիլի 6-ին մեր երկրի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում խոստովանեց,  որ Հայաստանն Ադրբեջանի ժամանակակից զինտեխնիկային պատասխանել է 80-ականների զենքով:

Այս ամենն իմանալուց հետո, ակամայից աչքի առաջ են գալիս պաշտոնյաների շքեղ առանձնատները, որոնց շինարարությանն են ուղղվում միլիոնավոր դոլարներ, մինչդեռ այդ գումարի գոնե մի մասով կարելի է բանակում առկա խնդիրները կիսով չափ լուծել:

Ի վերջո ում է պետք այդ հարստությունը, եթե այն վաղը հնարավոր չի լինի պաշտպանել, իսկ թանկարժեք մեքենայով Եռաբլուր այցելելու հիշողությունը սկսելու է տանջել… չէ՞ որ մեքենայի վրա մսխված դոլարներով կարելի էր երկիրը գոնե «կարկատել»:

Ոչ ոք չի ստիպում մեր պաշտոնյաներին հեծանիվ վարել, եթե նրանք կոմպլեքավորովում են դրանից,  ապա կարող են, և իրավունք ունեն օգտվելու ծառայողական մեքենա ունենալու իրավունքից:

Ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար միլիարդներ են ծախսվում, չնայած որ պետությունը ծառայողական մեքենայի ձեռքբերման համար միջինը հատկացնում է 9-9,5 մլն դրամ:

Պաշտոնյաների համար կարելի է գնել  օրենքով հատկացված գումարի սահմաներում միջին արժողությամբ ծառայողական մեքենաներ,  չէ՞ որ այն իրականում ընդամենը փոխադրամիջոց է…իսկ մնացած գումարը հատկացնել օրինակ՝ սահմանամերձ համայնքերում գազի, ոռոգման ջրի, բուժհաստատությունների ու անբարեկարգ դպրոցների խնդիրները լուծելու նպատակով:

Մինչդեռ կառավարությունը կոչ է անում ժողովրդին «ձգել գոտիները », և խորհուրդ տալիս որպես վառելիք օգտագործել սեղմված գազ, կառավարական համակարգի ներկայացուցիչները շարունակում են սպառել օրեցօր թանկացող բենզինը:

Քաղաքական գործիչները  մոռանում են, որ առաջին հերթին հենց իրենք պետք է օգտվեն իրենց առաջարկած պայմաններից, և սպառեն ոչ թե թանկ ու կրակ բենզին, այլ ինչպես խորհուրդ է տալիս վարչապետը ՝ «սեղմված գազ»:

Պատկերացնո՞ւմ եք թե որքան գումար կխնայի պետությունը, եթե ժողովրդի  հետ հավասար օգտվի սեղմված գազից.

2017-ի հունվարի 1-ի դրությամբ պետբյուջեից սնվող 917 տրանսպորտային միջոց կար:

Ցավոք, կրճատվեց 27 տրանսպորտային միջոց, որը ընդհանուր տրանսպորտային թվի 2 տոկոսն էլ չի կազմում:

Ըստ մամուլում առկա  տվյալների ՝ այս տարի մեկ ծառայողական մեքենայի տարեկան ծախսը կկազմի 1,2 մլն դրամ, իսկ պետբյուջեից սնվում է մոտ 890 մեքենա:

Իշխանությունները նեղսրտում են, որ հասարակությունը չի հասկանում իրենց, չի ընդունում իրենց նախաձեռնած «բարեփոխումները»։ Հասարակության համար, սակայն, ամեն ինչ պարզ է, անկախ նրանից, թե այս կամ այն ճոխությունն ինչպես են հիմնավորում իշխանության փաստաբանները։ Մարդիկ տեսնում են, թե ինչ մեքենայով է երթևեկում հարևանությամբ ապրող բարձրաստիճան զինվորականը, և միաժամանակ տեսնում են, որ զինվորների ծնողները ամեն շաբաթ սնունդ, հագուստ և հիգիենայի պարագաներ են ուղարկում իրենց որդիներին, ըստ էության հոգալով բոլոր ծախսերը բանակի փոխարեն։ Մարդիկ տեսնում են, որ ազգ-բանակ կոնցեպտը բարձրաձայնողների կենսագրության մեջ չկա զինծառայության մասին որևէ հավաստի վկայություն և չեն հավատում այդ կոնցեպտին ու հանուն դրա հավաքվող 1000 դրամներին։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես է օպտիմալացումը դրոշակ սարքած վարչապետը, իրականում օպտիմալացման քողի տակ ազատում է այլոց կադրերին ու ադմինիստրատիվ լծակներով օժտում իր գազպրոմական շրջապատին։ Հայաստանը շատ փոքր է ու մարդիկ տեսնում և լսում են ամեն ինչ։

Փոքրիկ հիշեցում մեր պաշտոնյաներին՝ «Ուսուցման ժամանակ օրինակներն ավելի կարևոր են, քան կանոնները»:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում