Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Ուոտֆորդի» նկատմամբ։ Առաջին կեսում հաշիվը բացեց պաշտպան Շկոդրան Մուստաֆին։
Երկրորդ կեսում փայեց Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը։ Նախ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Օբամեյանգ, իսկ 77-րդ րոպեին գաբոնցի հարձակվողի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մեր ֆուտբոլիստը։
Երկրորդ խաղում անընդմեջ Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում «Արսենալի» կազմում։ Կարծում ենք այս անգամ ևս Հայաստանի հավաքականի ավագը կճանաչվի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։