Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Արևմուտքի «կանաչ լույսը» Սերժ Սարգսյանին

Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը արևմտյան այն փորձագետներից է, ովքեր քաջածանոթ են, այսպես կոչված, հետխորհրդային քաղաքական մշակույթին: Եվ ահա, Ռարը վստահաբար պնդում է, որ Արևմուտքը չի արձագանքի այն հանգամանքին, եթե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես երկրի ղեկավար: Սա անուղղակի արձագանք է Հայաստանի ընդդիմության պնդումներին, թե Սարգսյանի վարչապետությունը սպառնում է իշխանության լեգիտիմությանը` երկրի հեղինակությունը կասկածի տակ դնելով Արևմուտքում:

Մեր ընդդիմության պնդումները, մեղմ ասած, համարժեք չեն կամ էլ` բովանդակազուրկ են` չափազանց ստանդարտ լինելու պատճառով: Նույնիսկ ֆորմալ առումով` Սերժ Սարգսյանը լուծել է լեգիտիմության խնդիրը, որովհետև իր իշխանությունը երկարաձգել է սահմանադրական խաղի կանոններով` միանգամայն լեգալ քաղաքական գործիքների միջոցով: Այս առումով Հայաստանն էապես տարբերվում է Ադրբեջանից, Բելառուսից, Կենտրոնական Ասիայի երկրներից, որովհետև սահմանադրական փոփոխությունները երկրի ղեկավարին ծառայեցվել են ոչ թե կոպիտ, «կացնային» եղանակով, այլ կառավարման փիլիսոփայության և ինստիտուցիոնալ հիմքերի փոփոխության ճանապարհով:

Ահավասիկ, եթե նույնիսկ Արևմուտքում գիտակցում են, որ նոր Սահմանադրության «բարիքներից» առաջինն օգտվելու է Սերժ Սարգսյանը, նա «բոնուս» է ստանալու` հեռանկարային կտրվածքով Հայաստանում ավելի դեմոկրատական մոդել ներդնելու համար:

Մյուս կողմից` արտաքին ընկալման հիմքում ոչ միայն արժեքային կողմնորոշումներն են, այլ` ռեալ պոլիտիկան: Հայաստանում Սերժ Սարգսյանը չունի համարժեք այլընտրանք, ըստ այդմ` արտաքին աշխարհն, ըստ էության, չունի ընտրության հնարավորություն` պոտենցիալ գործընկերների բացակայության հետևանքով: Այս առումով` Հայաստանի քաղաքական հեռանկարն ավելի մշուշոտ է նույնիսկ ավտորիտար Ռուսաստանի հետ համեմատության մեջ, որտեղ Նավալնիի ֆենոմենը զարգացման ռեսուրս ունի: Բացարձակապես պետք չէ անտեսել մեկ այլ կարևոր հանգամանք: Արևմուտքում Հայաստանի գնահատման հարցում գործում են նշաձողեր, որոնք չեն ենթադրում մեծ պահանջկոտություն:

Եթե Եվրոպան Վրաստանից պահանջում է ներդաշնակություն եվրոպական չափանիշների, արժեքների, օրենսդրության հետ, ապա Հայաստանն ունի հետխորհրդային, այսպես կոչված` ռուսական ազդեցությունը կրող երկրի ընկալում, և մեր պարագայում առաջընթաց է համարվում ճեղքումը Բելառուսից, Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայի երկրներից: Արևմուտքում գնահատելի է արդեն այն, որ Սերժ Սարգսյանն` իր քաղաքական վարքագծով, արժեհամակարգով, շատ ավելի ռացիոնալ գործընկեր է, քան` Ալիևը կամ Ռահմոնը: Այլ խնդիր է, որ մեր հասարակության համար վիրավորական պետք է լիներ մի «զամբյուղում» հայտնվելն` այսպիսի երկրների ընկերակցությամբ: Սակայն` դատելով հասարակության տրամադրություններից, մեր քաղաքական համակարգն ու ժողովուրդն ավելի բարձր նշաձողի չեն ձգում` գոնե առայժմ:

Եվ վերջապես` լիբերալ- դեմոկրատական արժեքները, դրանց վրա խարսխված աշխարհակարգը խորքային ճգնաժամի մեջ են. չեն գործում գնահատման միասնական, ունիվերսալ արժեքները: Եթե աշխարհը «մարսում» է, Չինաստանի օրինակով, իր իշխանությունը հավերժացնելու մասին երազող Թրամփին, ապա հաստատ անգամ ժամանակ չի ունենա` Սերժ Սարգսյանի խնդրին անդրադառնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում