Պեկինում ավարտվել են ընդհանուր 415 մետր երկարությամբ՝ 16 վագոններից բաղկացած Fuxing ճեպընթացի առաջին փորձարկումները:
Հաղորդվում է, որ գնացքի նախատեսված արագությունը կազմում է 315 կմ / ժ, իսկ դրա երկարությունը երկաթուղային սովորական գնացքների կրկնակի է: Գնացքը նախատեսված է ավելի քան 1,1 հազար ուղևորների համար:
Նախագծի հեղինակի խոսքով՝ նախատեսված են 28 փորձարկումներ, որոնք հաջողությամբ անցնելուց հետո կտրվի պրոյեկտի և տվյալների մշակման թույլտվությունը: Նախատեսվում է, որ գնացքը կշահագործվի երկար տարիներ և կունենա բարձր անվտանգություն: