Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Բ.-ի տղա, բեր սաղ, թե չէ վատ կըլնի…». տղամարդը մերսուհու հետ 15 հազարով սեքսով է զբաղվել ու շանտաժ արել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Ղ.-ի գործով դատական քննությունը:

26-ամյա Սերգեյին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Ղ.-ն դեպքից մոտ երեք ամիս առաջ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է որպես մերսուհի ներկայացած Ռիմա Տ.-ի հետ (անունը փոխված է), հանդիպել է նրան՝ նրա վարձակալած բնակարանում՝ մերսում կատարելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Սերգեյը 15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Ռիմայի հետ:

2017 թվականի մայիսի 13-ի երեկոյան Սերգեյը դարձյալ խոսել է Ռիմայի հետ, խնդրել է հանդիպել ու սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ պայմանավորվածության՝ մայիսի լույս 14-ի կեսգիշերին Սերգեյը գնացել է Ռիմայի վարձակալած բնակարան, որպես զենք գործածված սուր կտրող-ծակող առարկայով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Ռիմայի վրա, պահանջել է նրա ունեցած արժեքավոր իրերն ու գումարը:

Ռիման մերժել է:

Սերգեյը նրան հրել-գցել է հատակին, ապա հափշտակել է նրա՝ 167 հազար դրամ արժողությամբ, 12,8 գրամ քաշով ոսկե շղթան, սեղանին դրված «Նոկիա» հեռախոսը՝ 5 հազար դրամ արժողությամբ, 60 հազար դրամ արժողությամբ դյուրակիր համակարգիչը ու դրա տակ դրված 300 հազար դրամը` Ռիմա Տ.-ին պատճառելով 532 հազար դրամի ընդհանուր գույքային վնաս:

Սերգեյ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանելով կողմերի հարցերին՝ ամբաստանյալը վիճարկել է մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Նա իրեն մեղավոր է ճանաչել տուժողի ոսկե շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսն ու 20 հազար դրամը հափշտակելու համար: Սակայն սուր կտրող-ծակող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու, նրանից նաև 300 հազար դրամ հափշտակելու համար Սերգեյն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Ռիմա Տ.-ն նշել է, որ Սերգեյ Ղ.-ի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» միջոցով:

2017 թվականի մայիսի 13 –ի կեսգիշերին հաճախորդից զանգ է ստացել, պայմանավորվել է: Իր հարցին՝ ճանաչո՞ւմ են իրար, զանգահարողը չի պատասխանել: Բայց երբ նա եկել է իր վարձակալած տուն, ինքը հիշել է, որ նա իր հաճախորդներից է եղել:

Զարմացել է՝ հեռախոսազրույցի ժամանակ նա ինչո՞ւ չի ասել, որ նախկինում նրան սպասարկել է:

Ինքը հաճախորդին՝ Սերգեյին հրավիրել է հյուրասենյակ: Բայց հենց որ նստել են, Սերգեյն անմիջապես հանել է դանակը, դրել է իր կոկորդին ու սպառնալով՝ պահանջել է իր պարանոցի ոսկե շղթան:

Դրանից հետո Սերգեյը ցանկացել է սեղանից վերցնել երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ դրանցից մեկը գրանցված է իր անունով, եթե այն վերցնի, անմիջապես կբռնվի: Սերգեյը վերցրել է մյուս հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչն ու դրա տակ դրված գումարը: Երբ նա անջատում էր դյուրակիր համակարգիչի լարերը, ինքը կարողացել է ազատվել նրանից, փորձել է դիմել փախուստի, բայց Սերգեյը վազել է իր հետևից, շքամուտքում բռնել է իր մազերից, քարշ տալով նորից ներս է տարել, ապա հափշտակել է իր պարանոցի ոսկե շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300 հազար դրամը ու դիմել է փախուստի:

Տուժողը նշել է, որ Սերգեյի գործողությունների արդյունքում ինքը վնասվածքներ է ստացել՝ այտուցվել է ոտքը, դանակի շեղբից քերծվել է կոկորդը:

Տուժողը հայտնել է, որ ինքը ցանկացել է շղթան կամովին հանել պարանոցից, որ Սերգեյն իրեն չվնասի, բայց նա քաշել-պոկել է շղթան: Հետո նա արագ քաշել-հանել է դյուրակիր համակարգչի լարերը: Ինքն այդ ժամանակ է ազատվել նրանից ու վազել դեպի շքամուտք, բայց նա իր հետևից վազել, բռնել է իր մազերից, քարշ տալով նորից բնակարան է տարել:

Տուժողը չի կարողացել նկարագրել Սերգեյի մոտ եղած դանակը, ասել է, թե այն չի տեսել, բայց համոզված է, որ Սերգեյն իր կոկորդին մոտցրել է սուր կտրող-ծակող առարկա՝ դանակ, որի շեղբից իր պարանոցը քերծվել է:

Ռիմայի ընկերուհին՝ գործով վկա Մ.-ն հայտնել է, որ Ռիման զանգել է իրեն, հուզված ձայնով կանչել է իր տուն: Ինքն անմիջապես գնացել ու Ռիմային տեսել է ահավոր վախեցած, ընկճված վիճակում: Ռիման մերսող է, նրա տուն հաճախորդ է գնացել՝ մերսման պատրվակով, բայց դանակը դրել է նրա կոկորդին ու հափշտակություն է կատարել: Ինքը զանգահարել է ոստիկանություն, եկել են ոստիկանները:

Հափշտակված ոսկե շղթան Սերգեյը ծանոթի անձնագրով գրավատուն է տարել, գումար է ստացել ու հեռացել է:

Մի քանի օր հետո այդ ծանոթը հանդիպել է Սերգեյի տատիկին, վերջինս ասել է, որ Սերգեյին բռնել են… Ծանոթին Սերգեյն ասել էր, թե շղթան իր քրոջն է պատկանում…

Տուժող Ռիման Սերգեյ Ղ.-ին ճանաչման քննչական գործողության ժամանակ ճանաչել է մազերի գույնից, մորուքից, մարմնակազմությունից, ձեռքերի ու ոտքերի կարճությունից, մատների կարճությունից, դեմքի արտահայտությունից, հոնքերից:

Սերգեյ Ղ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել են հափշտակված բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, նաև՝ ծալովի դանակ…

Դեպքից հետո տուժողն իր հեռախոսից Սերգեյին հաղորդագրություններ է ուղարկել. «Բ…-ի տղա…», «Մատնահետքերդ սաղ կան», «Բեր սաղ, թե չէ վատ ա լինելու, գող»…

Գործի քննության ընթացքում տուժողի կողմից ճանաչվել են գրավադրված ոսկե շղթան, Սերգեյ Ղ.-ի տանից առգրավված բջջային հեռախոսն ու դյուրակիր համակարգիչը: Դրանք դատական ակտով հանձնվել են տուժողի տնօրինությանը:

Դատարանը հաշվի է առել, որ Սերգեյ Ղ.-ն ունի առողջական խնդիր, երկրորդ խմբի հաշմանդամություն, ստանում է 19 հազար դրամ հաշմանդամության թոշակ:

Պաշտպանական կողմը միջնորդել է Սերգեյ Ղ.-ի արարքը վերաորակել որպես կողոպուտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը այդ միջնորդությունն անհիմն է գնահատել:

Սերգեյ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով, և դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մայիսի 15-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում