Ֆեյսբուք ընկերությունն սկսել է փորձարկել դեմքի ճանաչման գործառույթը: Այս մասին հաղորդում է The Inquirer-ը:
Ծառայությունը թույլ կտա արագ նշել ձեր ընկերներին՝ նկարը ներբեռնելուց անմիջապես հետո: Օգտատերերը ծանուցում կստանան այն մասին, որ ինչ-որ մեկը նրանց լուսանկարն է ցանկանում ներբեռնել, և վերջինս կարող է արգելափակել դրա հրապարակումը:
«Զվեզդա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ալգորիթմը օգտագործողների միջև երկիմաստ արձագանք է առաջացրել, շատերն այն համարում են ներխուժում անձնական կյանք:
Առայժմ ծառայությունը հասանելի է միայն եվրոպական երկրներում: