Արցախյան բանակցությունների հարցում Սերժ Սարգսյանից լավ մասնագետ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը ՝ անդրադառնալով հարցին, թե անվտանգության երաշխավորը միայն Սերժ Սարգսյանն է, քանի որ վարչապետի ընտրություններին ընդառաջ պարբերաբար շեշտվում է, որ նա է։
«Մեր անվտանգություն երաշխավորը մեր ժողովուրդն է, բանակը և իշխանությունը, Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, ով Արցախյան շարժման օրվանից միչև հիմա գտնվում է կարևորագույն պաշտոններում, այսօր էլ գերագույն հրամանատարն է, կարծեմ թե իրենից ավելի լավ ռամական իրավիճակին, բանակի իրավիճակին ոչ ոք այդքան տեղյակ չէ, որքան ինքը»,-նշեց սրբազանը: