Չինաստանի կառավարությունը հսկայական միջոցներ է ներդրել ֆիլտրացման համակարգի նախատիպի ստեղծման մեջ, որը կնվազեցնի մթնոլորտային ծխի ազդեցությունը քաղաքային բնակավայրերի վրա:
Նախնական փորձարկումները ցույց են տվել, որ նոր սարքավորումը ի զորու է բաց թողնել մինչև 8 միլիոն խորանարդ մետր ֆիլտրված օդ: Այդ ծրագրի իրականացման համար կառավարությունը ներդրել է 2 միլիոն դոլար: 18 մետրանոց խողովակը տեղադրվել է Չինաստանի ամենահայտնի քաղաքներից մեկում՝ Սիանում:
Որպես էներգիայի աղբյուր՝ խողովակն օգտագործում է արեգակնային լույսը: Խողովակի միջով ներծծվող տաք օդը, նախքան մթնոլորտ բաց թողնվելը, անցնում է հատուկ կոնստրուկցիայի միջով՝ ենթարկվելով ֆիլտրման: Սարքավորումը դեռևս փորձարկում չի անցել, սակայն հայտնի է, որ այն հնարավորություն ունի օրական մինչև 8 միլիոն մ/խ մաքուր օդ բաց թողնել մթնոլորտ: