Saudi Arabian Airlines ավիաընկերության նախկին կառավարիչներից Աբդալլահ Ալ-Բուբուն Rotana հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեղադրել է ավիաընկերության ղեկավարությանը սննդի անվտանգության կանոնների կոպիտ խախտման հարցում, ինչը վտանգել է ուղևորների առողջությունը:
Նա հայտարարել է, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, այս ավիաընկերությունը շարունակում է Թունիսից ներմուծել տավարի վարակված միս: Բացի այդ, տավարի մսի անվան տակ Saudi Arabian Airlines-ի չվերթների ժամանակ մատուցվում է ավանակի միս, որը նույնպես ներմուծվում է Թունիսից:
Նա այս ամենում մեղադրել է ավիաընկերության «ոչ սաուդցի տարրերին». «Ես անձամբ ականատեսն եմ եղել այն բանի, որ կահիրեի մասնաճյուղում մատուցել են միս, որը համով նման էր ավանակի մսին»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: