Instagram սոցցանցը նոր գործառույթ ձեռք կբերի, որի օգնությամբ նրա օգտատերերը կկարողանան տեսա և ձայնազանգեր իրականացնել։ Տվյալ գաղափարը մշակողները վերցրել են Snapchat-ի մեսենջերից։
Համացանցի որոշ լրատվական կայքեր վստահ են, որ նորարարությունը ուժի մեջ կմտնի մոտ ապագայում և նոր գործառույթները հասանելի կդառնան օգտատերերին։ Նրանք նաև հավաստում են, որ դա Snapchat մեսենջերի համար հրաշալի այլընտրանք կլինի։ Իրենք՝ Instagram-ի ղեկավարները չեն հաստատում այս լուրերը։