Վրաստանի ղեկավարությունը դիտարկում է երկրի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու արագացված մարտավարության իրականացման հնարավորությունը, որը վերջերս առաջարկվել էր Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկի կողմից։
«Մեր ազգային առաջնահերթություններին և մեր ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններին համապատասխան՝ մենք արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագացնենք մեր ինտեգրումը»,– նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։ Նա վկայակոչել է ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի առաջարկությանը՝ դիտարկել Ալյանսին միանալու այն տարբերակը, որի դեպքում կոլեկտիվ պաշտպանոթյան պայմանագրի 5-րդ հոդվածի տակ ժամանակավորապես չէին ընկնի Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքները։