Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Ուժի ստուգողական ցուցադրություն

Մարտի 12-ից 17-ն Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն: Զորավարժություններին մասնակցելու է մինչև 25000 զինվորական, 250 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, մինչև 1000 հրթիռահրետանային միավոր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 ուղղաթիռ և ինքնաթիռ: Զորավարժություններն անցկացվելու են բարդ լեռնային ռելիեֆի և ռադիոէլեկտրոնային պայմաններում: Վարժանքների սցենարով, զինվորականները պետք է հետ մղեն հակառակորդի հարձակումը, այնուհետև լայնամասշտաբ հակահարձակում սկսեն:

Ժամանակային առումով այս զորավարժությունը, անշուշտ, իր մեջ պարունակում է մեսիջներ` հասցեագրված թե՛ ներքին լսարանին և թե՛ միջազգային հանրությանը: Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ են: Թեև Ադրբեջանում ընդդիմությունը, ըստ էության, ոչնչացված է և այդ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, սակայն Ալիևի կանխատեսելի հեշտ հաղթանակը չի վերացնում համակարգային ճգնաժամը ու նաև` խիստ որոշակի անջրպետը, որն առկա է Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև:

Նախընտրական գործընթացներն ընդհանուր տրամաբանություն ունեն Բաքվում և Երևանում: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, մեծ հաշվով, խաղից դուրս են թողել ընդդիմությանն ու հասարակությանը և չունեն մրցակիցներ, սակայն իրենց անփոխարինելիության պատրանքը ձևավորում են անվտանգության բաղադրիչի, «արտաքին թշնամու» կերպարի միջոցով: Պատահական չէ, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր ուղերձներից մեկը Սերժ Սարգսյանն արեց առաջնագծից, կամ, որ ՀՀԿ գործիչները գործող նախագահի անփոխարինելիության մասին խոսում են չավարտված պատերազմի համատեքստում: Նույն տրամաբանությունն է աշխատում Իլհամ Ալիևի մոտ, ով Երևանը վերադարձնելու «հայրենասիրական» ակորդով սկսված ընտրարշավը շարունակում է «միլիտարիստական» ոգով:

Մյուս կողմից` պարզունակ մոտեցում և ինքնախաբեություն կլինի Ալիևի ելույթը կամ երկուշաբթի մեկնարկող զորավարժությունները դիտարկել միայն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Իլհամ Ալիևի իշխանությունը միջազգային հանրությանը, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, հետևողականորեն հասկացնում է, որ ԼՂ խնդրում չի համակերպվելու ներկայիս ստատուս-քվոյի հետ, անգամ` միջազգային նորմերի բացահայտ ոտնահարման գնով: Նույն տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Հայաստանում և Ադրբեջանում ընտրական ցիկլերի ավարտից հետո ակտիվ բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունը և Ադրբեջանում սպասվող լայնամասշտաբ զորավարժությունները: Երկու դեպքում էլ Բաքուն ակնհայտորեն հասկացնում է, թե իր համար անընդունելի է այսօրվա ստատուս-քվոն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Բաքվում հասկանում են, որ Շեֆերի հարցազրույցն առավելապես սաստող արձագանք է իրենց ագրեսիվ հռետորաբանությանը, մյուս կողմից` սադրանքներ հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Արցախում շարունակելով հոգեմաշ պատերազմի մարտավարությունը, Ալիևի իշխանությունը ցանկանում է ստուգել Մոսկվայի արձագանքը, հասկանալ 2016-ի սցենարի կրկնության հավանականությունը: Երկուշաբթի սկսվող զորավարժությունները Բաքվի ուժի ցուցադրության հերթական դրսևորումն են, որի միջազգային արձագանքը որոշակիորեն կողմնորոշիչ կարող է դառնալ Բաքվի հետագա քայլերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում