Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցությանը դադարեցում չի սպառնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին`պատասխանելով լրագրողների հարցերին:
Արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է Բրյուսելում: Քննարկման հիմնական թեմաները`անվտանգություն և միգրացիա: Հանդիպումից առաջ գերմանական և շվեդական ներքին գործերի նախարարները հայտարարություններ են արել Վրաստանի մասին:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի երկրից ապաստան հայցողների թիվը չաճի: