ՈւԵՖԱ-ի կողմից Եվրոպա լիգայի խաղակության 1/8-րդ եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 60 տոկոսը։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը էապես նպաստելով լոնդոնյան թիմի հաղթանակին։