Չորս անընդմեջ պարտություններից հետո Լոնդոնի «Արսենալը» վերջապես հաղթեց։ «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած Եվրոպա լիգայի խաղակության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում անգլիական թիմը 2։0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։
Հանդիպմանը հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը սկիզբը դնելով տպավորիչ հաղթանակի։ Առաջին կեսի վերջին վայրկյաններին երկրորդ գոլը խփեց Աարոն Ռեմսին։ Նշենք, որ գերազանց խաղ ցուցադրած Մխիթարյանը կարող էր նաև դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայան մեկ շաբաթ անց։