ՀԱՀ Քրյուգերի ազգային այգում կրիան ողջ է մնացել փղերի հոտի հարձակումից՝ քար ձևանալով։ Կենդանու անհավանական փրկությունը արձանագրել են արգելոցի տարածքում տեղադրված տեսախցիկները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է դեպի ջրամբարը, որտեղ սողում էր կրիան, վազելով մոտենում փղերի հոտը։ Տեսնելով հսկաներին՝ նա չի շփոթվում և թաքնվում է իր պատյանի մեջ։ Փղերը, ամենայն հավանականությամբ նրան քարի տեղ են դնում և շրջանցում։
Միայն երբ հոտը հեռանում է ջրամբարի մոտից, կրիան արագ հեռանում է այլ ուղղությամբ։