Սիրիական Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ վեճը Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուքի է վերաճել։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Մահմուդ Թողրուլն ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում էթնիկ զտումներ է իրականացնում, փոխանցում է demokrathaber-ը։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի փոխելու քրդաբնակ տարածքի ժողովրդագրությունը՝ այնտեղ արաբ միգրանտների տեղավորելով։
Նրա հայտարարությունից հետո ամբիոնին են մոտեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով վիրավորվել է 2 քուրդ պատգամավոր: