Երևանում այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Աջափնյակ թաղամասում վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս երկու աշխատակից է ընկել 4 մետր բարձրությունից: Նրանք մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տեղեկություններով՝ աշխատակիցները կանգնած են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ԳԱԶ-53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, երբ հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա և բախվել տրոլեյբուսի վթարված ճոպանին: Արդյունքում աշխատակիցները վայր են ընկել մոտ 4 մետր բարձրությունից: