Թուրք ընդդիմադիր Մերալ Աքշեները խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջը՝ Էմինեին վերահսկել ամուսնուն, համոզել՝ մի փոքր տանը գտնվել։ Այս մասին հայտնում է Gazete Duvar-ը։
«Այստեղ միայն մեկ մարդ է մնացել, ում կարող ենք բողոքել նախագահի հետ կապված և ով կարող է ազդել նրա վրա»,- ասել է քաղաքական գործիչը Կանանց միջազգային օրվա առիթով ունեցած ելույթի ժամանակ։
Աքշեները հանդիսանում է նորաստեղծ ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիր:
Օրերս նա անձամբ խորհուրդ էր Էրդողանին քիչ խոսել։