Մարտի 8-ի արդարացումը, որ այն միջազգային տոն է: Մարտի 8-ի տոնին պետք է իրական հնչեղություն տալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Անուշ Սեդրակյանը:
«Մարդը պետք է արագ ադապտացվի: Կոմպլեմենտարզիմը մեր քաղաքականությունում տիրող տրենդն է: Տոնը պետք է ճիշտ շրջանակի մեջ դնել: Նման խայտառակ փաթեթավորման մեջ դրեցին նաև Սուրբ Սարգսի տոնը»,-նկատեց Անուշ Սեդրակյանը:
Անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին Անուշ Սեդրակյանը նշեց․«Այդ օրենքով տղամարդուց ուզում են խլել համեղ պատառը: Լավ պետություն չունենք, անընդհատ կառչած ենք «հիանալի ընտանիք» գաղափարին: Լավ ընտանիքներ ունենալու համար, բռնություն գործադրողը պետք է պատժվի: Հայ կինը թավայով հարց չի լուծի: Ծեծված կանայք ինձ խանգարում են լիարժեք քաղաքացի զգալ»: