Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գլխապտույտից սրտխառնոց մնացել է մեկ քայլ․ ընդդիմադիր դիլեման

Հայաստանի ընդդիմադիր բանավեճը դարձյալ հանգել է այսպես ասած հրապարակային միասնականության խնդրին և դարձյալ մեկ անձի դեմ պայքարի համատեքստում: Դա տեղապտույտ է, ակնհայտ տեղապտույտ, որից գլխապտույտ է ունենում ոչ թե իշխանությունը, այլ հասարակությունը: Պատահական չէ, որ ամեն այդօրինակ միավորումներից հետո հասարակությունը պարզապես «նստում» է, դադար առնելու, մինչև կձևավորվի նոր ընդդիմադիր մի բանավեճ, որը հանրությանը դարձյալ ոտքի կհանի պտտելու: Իրական ընդդիմադիր բանավեճը կամ դիսկուրսը պետք է լինի այստեղ․ ինչպես դուրս գալ այդ տեղապտույտից և ձևավորել նոր օրակարգ, որտեղ առաջնային նշանակության հարցերը պետք է լինեն ոչ թե հասարակական համախմբման այսպես ասած թիրախները՝ ինչ անել համախմբվելուց հետո, այլ հարցերը, թե ինչ է պետք անել համախմբվելու համար, որպեսզի այդ համախմբումը չկառուցվի այսպես ասած եղած-չեղածը մոռանալու, քենն ու ոխը մի կողմ դնելու իռացիոնալ և պաթետիկ մեթոդաբանության վրա: Իրականում, այդ մեթոդաբանությունը փակուղին խորացնող բահն է, որով ընդդիմությունը մշտապես փորում է իր փոսը:

Բանն այն է, որ պրոդուկտիվ ընդդիմադիր գործունեությունը, եթե դրա հիմքում կա նաև միասնականության խնդիրը, պետք է կառուցվի ոչ թե եղած-չեղածը մի կողմ դնելու, այլ հենց տարաձայնությունները և տարբերությունները հաշվի առնելու վրա և դրանցով հանդերձ միավորող ուժեղ գաղափարներ գտնելու: Ըստ էության դա նույնիսկ յուրօրինակ ընդդիմադիր թեստ է՝ տարաձայնությունները կան, պահպանվում են, խորն են, լուրջ են, սակայն դրանցով հանդերձ գտնվում են այնպիսի ուժեղ գաղափարներ, որոնք ստիպում են ձևակերպել ընդհանուր հեռանկարներ ու գործել այդ ուղղությամբ: Իսկ որպես էֆեկտ էլ լինում է հանրային վստահությունը, երբ ժամանակի ընթացքում ավելանում է այդ գործունեության համակիրների թիվը: Մեկ թիրախը, այն էլ անձնավորված թիրախը, ուղղակի ի բնե չի կարող լինել ընդհանուր հեռանկարային շահ ձևավորող և ձևակերպող գործոն:

Անգամ եթե Հայաստանում չլինեին նախադեպերը, որոնք ի ցույց են դրել այդ հանգամանքի սնանկությունը, միևնույն է, քաղաքականության բնույթին համարժեք լինելն ու հայաստանյան իրավիճակին, քիչ թե շատ, խորությամբ տիրապետելն ուղղակի տրամաբանական եզրահանգման պետք է բերեն, որ մեկ անձի դեմ չի ձևավորվում ընդհանուր հեռանկարային շահ, և շատ հաճախ նույնիսկ լինում է հակառակը, երբ միավորումների մասնակից ուժերը որքան տվյալ մեկ անձի, նույնքան էլ արդեն հենց իրենց միավորման մյուս սուբյեկտների դեմ են պայքարում՝ անձին «գցելուց» հետո մյուսներին գցելու համար: Այստեղ է խնդիրը և ինդիկատորը, ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների կենսունակության և հեռանկարայնության, ու նաև ընդդիմադիր սուբյեկտների քաղաքական համարժեքության և անկեղծության:

Այդ տեսանկյունից, Հայաստանում նոր ընդդիմությունը այլընտրանք չունի, բայց նաև չունի ձևավորման հեռանկար կամ շանս, քանի դեռ հանրությունը չի սահմանել խստագույն չափանիշներ և դրանցով պարզապես չի զրկել դաշտում գործելու իրավունքից նրանց, ովքեր առաջացնում են առայժմ միայն գլխապտույտ, թեև ևս այդպիսի մի քանի պտույտներ ու հեռու չէ նաև հանրության մոտ սրտխառնոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում