Լիբանանցի սնոուբորդիստ Թոմաս Քրեյը նկարահանել է իր վայրէջքը սարից՝ ձնահոսքի ժամանակ: Տղամարդը տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ինչպես հաղորդում է France 3 Regions-ը, միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերում գտնվող լեռնային հանգստավայրում: Տեսանյութը նկարահանվել է սպորտսմենի սաղավարտի վրա ամրացված տեսախցիկի միջոցով:
https://www.facebook.com/tmsrgd/videos/10155924565115272/
Սնոուբորդիստին փրկել է անվտանգության բարձիկը, որը, սակայն, անմիջապես չի աշխատել:
Քրեյը հայտարարել է, որ կիսվել է տեսանյութով, որպեսզի լեռնագնացները մեկ անգամ ևս ուշադրություն դարձնեն անվտանգության կանոններին: