Յոթ հոգի, այդ թվում `քոլեջի պրոֆեսոր և ոստիկանության աշխատակից, մտադիր են դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ Twitter-ի իր հաշիվն արգելափակելու համար:
Դիմումի նպատակն է ապացուցել, որ հասանելիության արգելափակումը ԱՄՆ սահմանադրությամբ երաշխավորվող խոսքի ազատության իրավունքի խախտում է:
Հայցվորների շահերը կներկայացնի Նայթի անվան ինստիտուտը, որն ուսումնասիրում է համացանցի դարաշրջանում մամուլի ազատության խնդիրները: Նրանք մտադիր են ապացուցել, որ նախագահի Twitter-ի օգտահաշիվը հասարակական քննարկումների հարթակ է: