Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ կկառուցի անկախ Կատալոնիա`հանուն «կանանց իրական հավասարության»: Այդ մասին նշվում է կանանց միջազգային տոնին նրա թվիթերյան էջում հրապարակված փաստաթղթում:
«Իսպանական պետությունը սահմանափակել է մեր ինքնավարությունը, մեր առաջընթացը, համատեղ աշխատանքը`տղամարդկանց և կանանց միջև իրական հավասարության օրենքը վիճարկելով»,- գրել է Պուչդեմոնը:
Declaració del @catalan_gov amb motiu del 8 de març, Dia Internacional de la Dona #8M #DiadelaDona #WomensDay pic.twitter.com/Wa2hOnfmh6
— Carles Puigdemont 🎗 (@KRLS) March 8, 2018
Նա նշել է, որ հենց այդ պատճառով են մեծաթիվ կատալոնացիներ որոշել բռնել հանրապետության ուղին:
Ավելի վաղ Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավարը հրաժարվել էր գլխավորել ինքնավար համայնքի ղեկավարությունը`հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի: