Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Սերժ Սարգսյանի թողած թափուր տեղը

Մարտի 14-15-ին Բաքվում սպասվում է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Առայժմ հայտնի է միայն հանդիպման հավանականության մասին, թե ինչ օրակարգով են հանդիպելու նախարարները՝ դեռևս հստակ մանրամասներ չկան: Սակայն հանդիպման փաստն ինքնին բավականին հետաքրքիր է:

Հայաստանը դուրս է մնում այդ ամենից միանգամայն հասկանալի պատճառներով, և այստեղ նաև հստակ է, որ մեծ հաշվով Երևանի մասնակցությունն այդօրինակ ֆորմատներին արգելափակվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ, որոնք առաջադրում են բոլորիս հայտնի պայմանները ղարաբաղյան խնդրում: Հայաստանի համար դրանք բացարձակապես ընդունելի չեն, և իհարկե անընդունելի է, որպեսզի Երևանն այդ գնով փորձի, այսպես ասած, ճեղքել թուրք-ադրբեջանական բլոկադան, որն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-դիվանագիտական բնույթ:

Այս տեսանկյունից, սակայն, նմանօրինակ ֆորմատները, որ ձևավորվում են առանց Հայաստանի՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետ, Հայաստանից ուշադիր և մանրամասն դիտարկման պետք է արժանանան, սակայն ամենևին ոչ խուճապի և իրարանցման, ապոկալիպտիկ եզրահանգումների: Սովորաբար, իհարկե, Հայաստանում լինում են այդօրինակ արձագանքներ, որոնք ամեն այդպիսի առիթով աղմկում են Հայաստանի դատապարտվածության և մեկուսացվածության մասին: Իրականում, սակայն, խնդիրը այլ տեղ է՝ Հայաստանը մեկուսացված և դատապարտված է, այլ հարց է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի ջանքեր գործադրել իր, այսպես ասած, ֆորմատները նախաձեռնելու, զարգացնելու համար:

Այդ իմաստով, օրինակ, հետաքրքիր է, թե արդյոք Երևանը փորձո՞ւմ է կազմակերպել այդպիսի հանդիպումներ եռակողմ ֆորմատով՝ Իրան-Հայաստան-Վրաստան, կամ թեկուզ քառակողմ՝ եթե հնարավոր լինի հանդիպման բերել վրացական և ռուսական կողմերին: Բոլոր դեպքերում խնդիրը անշուշտ ջանքերն են, աշխատանքը:

Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: Դա միանգամայն ռացիոնալ, իսկ գուցե նույնիսկ ուշացած քայլ էր: Միևնույն ժամանակ հստակ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, իր բոլոր ռիսկերով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական բացառիկ նախաձեռնությունն էր, որը, սակայն, կարծես թե այդ իմաստով մնաց եզակի օրինակ: Եվ այժմ, երբ հայտարարվել է այդ նախաձեռնության ավարտի մասին, այն էլ խոշոր հաշվով ոչ լիարժեք արդյունավետությամբ ավարտի մասին, անհրաժեշտ է հասկանալ, թե հայկական արտաքին քաղաքականությունը ռեգիոնալ և աշխարհաքաղաքական նշանակության էլ ինչ նախաձեռնություններ ունի իր ամբարում:

Համենայնդեպս, այդ իմաստով կա թափուր տեղ, և լավ կլինի, ու գուցե ոչ միայն լավ, այլև անհրաժեշտ կլինի, որ այդ թափուր տեղը լրացնի հենց Հայաստանը, ոչ թե որևէ այլ սուբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում