Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Առանց մեզ աշխարհը կկանգնի». Գործադուլ Իսպանիայում՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների

Կանանց միջազգային օրը Իսպանիայում անցկացվում է համընդհանուր գործադուլ, որի մասնակիցները պահանջում են կանանց ու տղամարդկանց իրավունքների իրական հավասարություն։

Համընդհանուր ֆեմինիստական գործադուլի, որն առաջինն է Իսպանիայում, կարգախոսն է «Առանց մեզ աշխարհը կանգ կառնի»:

Գործադուլավորների պահանջներն են՝ հավասար մասնագիտական հնարավորություններ տղամարդկանց ու կանանց համար (ժամանակավոր պարտավորագրերի 75 տոկոսը կնքվել է կանանց հետ), աշխատանքի հավասար վարձատրություն (կանայք 23 տոկոսով պակաս են ստանում, քան տղամարդիկ): Բացի այդ կանայք ավելի հաճախ են բռնության զոհ դառնում գենդերային հատկանիշով (անցյալ տարի 49 կին է զոհվել):

«Աշխատանքի ազգային համադաշնություն» և «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» արհմիությունները հայտարարել են համընդհանուր գործադուլին աջակցելու մասին, սակայն երկրի խոշորագույն արհմիությունները՝ «Աշխատանքային հանձնաժողովները» և «Աշխատավորների համընդհանուր միությունը», կոչ են արել անցկացնել «մասնակի» գործադուլ՝ աշխատանքի երկու ժամը միջարկել երկու ժամ գործադուլով ամբողջ օրվա ընթացքում: Իսպանացի լրագրողներն ակտիվորեն ներգրավվել են համընդհանուր գործադուլին, ԶԼՄ-ներում աշխատող 7,7 հազար կանայք հռչակագիր են ստորագրել սեռական հատկանիշով խտրականության դեմ: Լրագրողուհիներից շատերը դուրս չեն եկել աշխատանքի, հեռուստատեսային մի քանի ծրագրեր չեղարկվել են:

Գործադուլը ներառել է նաև հանրային տրանսպորտը: Մադրիդում ու Բարսելոնայում երկաթուղային գնացքներն ու մետրոն երթևեկում են մեծ ընդհատումներով: Գործադուլ են անում նաև առանձին համալսարանների դասախոսները, մի շարք պարապմունքներ չեղարկված են:

Իսպանացի սոցիալիստներն ու Podemos կուսակացությունն աջակցել են գործադուլին, նրանց ղեկավարները կմասնակցեն հանրահավաքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում