Հալեպից Հայաստան վերադարձած մանկաբույժը շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ը:
Երկար տարիներ ապրելով Հալեպում մանկաբույժ Մադլենը հասցրել էր հիմնել սեփական կլինիկան, և զբաղվել բժշկությամբ:
Պատերազմը սակայն ստիպեց Մադլենին, որ իր ընտանիքի հետ վերադառնա հայրենիք և Երևանում շարունակի բուժել մանուկներին:
Բժշկուհին կարոտով է պատմում հիշողություն ու կարոտ դարձած իր տան մասին, միևնույն ժամանակ նշում , որ Հայրենիքը փրկություն էր իր ընտանիքի համար, և զավակաները պետք է կրթվեն և դաստեարակվեն որպես հայ:
Անդրադառնալով օրվա թեմային Մադլենան նկատեց, որ Հայաստանում ավելի մեծ շուքով է նշվում կանանց տոնը, ի տարբերություն մեր երկրի ՝ Հալեպում կանանց տոնը նշվում է Մարտի 21-ին, և սահմանափակվում են մեկ օրորվ, մինչդեռ Հայաստանում կանանց է նվիրված մի ամբողջ միամսյակ:
Կանանց իրավունքները երկու երկրներում էլ պաշտպանված են, բայց «Հայաստանում կինն ավելի ազատ և գնահատված, և բավարարված է զգում իրեն », -նշեց մեր զրուցակիցը: