Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ սիրիական Աֆրինում հանրապետության զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը կավարտվի մինչև մայիս: Չավուշօղլուի այդ հայտարարությունը փոխանցել է Haber Turk-ը:
ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Անկարան կարող է Բաղդադի հետ համատեղ գործողություն իրականացնել Իրաքի և Թուրքիայի սահմանում՝ Իրաքում մայիսյան ընտրություններից հետո։