Անվարորդ էլեկտրական Tesla բեռնատարները առաջին առաքումն են իրականացրել։ Բարձված և ուղևորության պատրաստ բեռնատարների լուսանկարը իր Instagram-ում տեղադրել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։
Բեռնատարները, Մասկի խոսքերով, Սպարքս քաղաքի գործարանից Tesla մեքենաների համար մարտկոցներ են բերել Ֆրիմոնտ, Կալիոֆորնիա։ Ինչպես գրում է Business Insider–ը՝ բեռնատարը մասսայական արտադրության դեռևս չի դրվի մինչև 2019 թվականը։ Մասկը բեռնատարի նախատիպը ցուցադրել էր 2017 թվականին։ Այդ ժամանակվանից Tesla-ն բեռնատարի պատվերներ է ստացել Pepsi, Walmart և Anheuser-Busch ընկերություններից։
Բեռնատարը, ինչպես խոստանում են Tesla-ում, կարողանալու է անցնել 804 կմ՝ 36 տոննա բարձվածության դեպքում և իր մաքսիմալ արագությամբ։