Thursday, 18 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը

Արցախն ընտրում է Պուտինին՝ անկախության փոխարեն

Դաշնային ժողովում մարտի 1-ին հնչեցված Վլադիմիր Պուտինի ելույթը խիստ բացասաբար է ընդունվել քաղաքակիրթ աշխարհում, նույնիսկ Ռուսաստանի, այսպես կոչված, լիբերալ շրջանակներում: Ոմանք Պուտինին ծաղրում են՝ նրան անվանելով «երիտասարդ Բրեժնև» և ակնարկելով, որ Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունները, մեղմ ասած, ադեկվատ չեն: Մյուսները Պուտինին համարում են պատերազմի հրձիգ՝ վերջինիս նույնացնելով Հյուսիսային Կորեայի տխրահռչակ առաջնորդի հետ: Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, իր նախկին շեֆին անվանել է «մենթալիտետով չեկիստ»:

Բայց պարզվում է՝ Արցախում պետական մակարդակով ոգևորված են Պուտինի ելույթով և նույնիսկ կշտամբանքներ են հասցեագրում հայաստանյան այն գործիչներին, ովքեր կարծիք են հայտնում, թե անհրաժեշտ է Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազաները կամ վերանայել հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները: Դավիթ Բաբայանը tert.am-ին տված հարցազրույցում հատուկ ընդգծել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց ելույթում ռուսական միջուկային զինատեսակների արդիականացման մասին հայտարարությունը:

«Ներկայացնելով նոր զենք՝ նա ասաց, որ պաշտպանելու է ՌԴ դաշնակիցների դեմ ցանկացած ոտնձգություն, իսկ Ռուսաստանի դաշնակիցների ցանկում նաև Հայաստանի Հանրապետությունն է: Մատների վրա կարելի է հաշվել այդ դաշնակիցներին, որոնցից ամենակարևորը Հայաստանն է: Սա, կարծում եմ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հզոր պատգամ է՝ ուղղված տարբեր երկրներին, այդ թվում՝ նաև Թուրքիային, Ադրբեջանին, որովհետև կան ուժեր, որոնք փորձում են խարխլել հայ-ռուսական ռազմական գործընկերությունը՝ տպավորություն ստեղծելով, որ ապրում են Մարսում, կամ մտածելով, որ մեր հարևանը Լյուքսեմբուրգն է կամ Դանիան: Մինչդեռ մեր հարևանը հրեշ Թուրքիան է, որը շարունակում է վարել ցեղասպան քաղաքականություն մեր պարագայում և ահաբեկչական՝ Սիրիայում՝ քրդերի նկատմամբ»,- ասել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ Թուրքիան իր 700 հազարանոց բանակով մի օր կներխուժի Հայաստան, եթե չլինեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն ու ռուսական ռազմաբազան:

Ընդ որում, Արցախի նախագահի խոսնակը մտածողության ունակության բացակայության մեջ մեղադրել է բոլոր այն գործիչներին, ովքեր չեն կիսում իր «հանճարեղ» մտքերը: Եթե Դավիթ Բաբայանը չներկայացներ պաշտոնական Ստեփանակերտը, թերևս համարժեք չէր լինի նրան արձագանքելը, մանավանդ՝ արտահայտված մտքերը որևէ կապ չունեն քաղաքականության, առավել ևս՝ քաղաքագիտության հետ: Սակայն Բաբայանը ներկայացնում է Արցախի նախագահին, և այս համատեքստում առնվազն կոռեկտ չէ, երբ նա իրեն իրավունք է վերապահում անդրադառնալու խնդիրների, որոնք բացառապես Հայաստանի պետական և քաղաքական համակարգերի մանդատի շրջանակում են: Առավել ևս անընդունելի է, որ Բաբայանը որակումներ է տալիս Հայաստանի քաղաքական գործիչներին:

Տեղին է բացել փակագծերը և արձանագրել, որ Արցախի այսօրվա իշխանությունների քաղաքական և մասնագիտական որակները թույլ չեն տալիս հորդորներ, խորհուրդներ տալ անհամեմատ ավելի մեծ պոտենցիալով օժտված Հայաստանի քաղաքական համակարգին՝ հատկապես, որ մենք առայժմ չենք հաղթահարել 1998-ի արցախյան «էքսպերիմենտի» դառը պտուղները:

Խնդիրն ունի նաև բարոյական ենթաշերտ. առնվազն 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, որի ընթացքում հենց ռուսական սպառազինության թիրախ դարձան հարյուրավոր հայորդիներ, նման քծնանքով Պուտինին կամ Ռուսաստանին պաշտպանելը բացահայտում է կոնկրետ մարդու բարոյական նկարագիրը, արժեքային համակարգը: Եվ վերջապես` Բաբայանի հարցազրույցի բովանդակային բաղադրիչի մասին: ԼՂՀ նախագահի խոսնակը դիմել է մանիպուլյացիաների կամ առնվազն լավ իրազեկված չէ, որովհետև Պուտինին վերագրում է մտքեր, որոնք վերջինս չի արտաբերել: Ռուսաստանի նախագահը չի ասել, թե դաշնակիցներին պաշտպանելու է ցանկացած ոտնձգությունից. նա աջակցություն է խոստացել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերվի միջուկային հարձակման:

Պուտինի խոսքից անցել է մեկ շաբաթ, սակայն նույնիսկ նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի կարողացել ձևակերպել «դաշնակցի» հասցեականությունը: Հավանաբար, Պեսկովին պետք է հուշել իր գործընկերոջ` Դավիթ Բաբայանի տեղը, ով ստույգ գիտի, որ Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է, հետևաբար Պուտինի սպառնալիքներն ուղղված էին Թուրքիային ու Ադրբեջանին: Նույնիսկ ծիծաղելի է, որովհետև անգամ տեսականորեն Անկարան և Բաքուն Հայաստանի դեմ միջուկային զենք օգտագործել չեն կարող՝ այն չունենալու պատճառով:

Սակայն այս ամենը «մանրուքներ» են, որովհետև Դավիթ Բաբայանի հարցազրույցի հիմնական «գաղափարական» մոտիվը Հայաստանը ռուսական աքցանների մեջ պահելն է կամ սովետա-ռուսական քարոզչական մանիպուլյացիայի տիրաժավորումը: Մոսկվայում իրենց հայաստանյան տոտալ ազդեցությունը, ի թիվս այլ իռացիոնալ գործոնների, մոտիվացնում են նաև, այսպես կոչված, թուրքական սպառնալիքով՝ խաղալով մեր ժողովրդի պատմական ողբերգական հիշողության և հույզերի հետ:

Երբ Արցախում պետական մակարդակով ֆետիշացվում են ռուսական քաղաքականությունն ու Պուտինի անձը, ակամայից մտածում ենք, որ նման իշխանությունը չի կարող ապահովել ԼՂՀ միջազգային իրավաքաղաքական սուբյեկտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում