Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Ուրիշ Սերժ Սարգսյան. ինչ է փոխվելու

Կասկածից վեր է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը, եթե նա այդուհանդերձ առաջադրվի այդ պաշտոնի համար, իր գործունեության ընթացքում ամենևին չի լինելու նախագահ Սերժ Սարգսյանի շարունակությունը: Պատճառը շատ պարզ է՝ վարչապետ Սերժ Սարգսյանը գործելու է դե յուրե այլ իրականության ներքո ու թեև դե ֆակտո իրավիճակի փոփոխություն շատերն են համարում անհնարին, սակայն ժամանակի ընթացքում նոր իրավիճակի իրավաբանական արտացոլումը անխուսափելիորեն բերելու է իր ազդեցությունը իշխանական հարաբերությունների, ուժերի հարաբերակցության և, ըստ այդմ, Առաջին դեմքի գործողությունների տրամաբանության վրա:

Ի վերջո, բոլորովին պատահական չէ և ընդամենը ուժեղ վարչապետության պարզունակ պահանջարկով չէ, որ օրենսդրորեն քայլեր են կատարվում վարչապետի ուժային-իրավապահ հենարան ապահովելու համար: Գործնականում դա ոչ թե հանրությունից, այլ իշխող մեծամասնությունից պաշտպանվելու տարբերակ է, այլապես հանրությունից պաշտպանվելու համար չէր լինի այդ կառույցները անմիջականորեն վարչապետի ենթակայության տակ դնելու և, այդպիսով, ավելորդ քննադատություն կամ ընդդիմախոսություն առաջացնելու կարիք: Բայց վարչապետն ունի խորհրդարանական մեծամասնությունից հնարավորինս պաշտպանված լինելու անհրաժեշտություն, քանի որ Սերժ Սարգսյանը լավ է պատկերացնում՝ մի բան է մեծամասնությանը կառավարել նախագահական դե յուրե ուժեղ լիազորության պայմաններում, մեկ այլ բան է՝ կառավարել այդ մեծամասնությանը հենց այդ նույն մեծամասնությունից իրավականորեն կախված լինելու, դե յուրե այդ մեծամասնության նշանակած անձը լինելու պայմաններում:

Վաղ թե ուշ, ժամանակի, ներքին ու արտաքին գործոնների, նոր խաղացողների անխուսափելի ներգրավման, տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունների դարաշրջանի պայմաններում ազդեցության նոր ռեսուրսների և միջոցների ի հայտ գալու շնորհիվ դե յուրե իշխանությամբ օժտված մեծամասնությունը, անկասկած, գիտակցելու է իր ուժը և աստիճանաբար փոխվելու է մեծամասնություն-Սերժ Սարգսյան, կամ ընդհանրապես մեծամասնություն և Առաջին դեմք հարաբերության բնույթը: Հարցն այն է, թե ինչ ուղղությամբ կլինի հարաբերությունների այդ բնույթի փոփոխությունը, ինչպես կփոխվի և ինչով կտարբերվի նախագահ Սերժ Սարգսյանից վարչապետ Սերժ Սարգսյանը, կրկնենք՝ եթե նա, ի վերջո, իսկապես գնա այդ պաշտոնին:

Վարչապետ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախագահ Սերժ Սարգսյանի իշխող համակարգի, տարբեր ֆինանսատնտեսական խոշոր խմբերի և քրեական խմբավորումների հետ աշխատանքում, դրանց կառավարելիության գործում ավելի շա՞տ հղում կանի իր ձեռքի տակ եղած իրավապահ-ուժային կառույցներին, հատուկ ծառայություններին, թե՞ ավելի շատ հղում կանի և իր գործիքակազմում ավելի կներառի հանրային գործոնը: Ավելի հավանական է, իհարկե, երկու գործոնների զուգորդումը, միևնույն ժամանակ, սակայն, կա մեկ այլ խնդիր՝ Սերժ Սարգսյանը կարիք ունի նաև հակակշռելու ուժային-իրավապահ սեկտորը: Հայաստանում տնտեսական ռեսուրսների առատությունն ամենևին այնքան չէ, որ Սարգսյանը կարողանա դրանց միջոցով լիովին ապահովել այդ համակարգի, այսպես ասած, լույսի և ստվերի կարիքները:

Իրավիճակը ավելի խրթին է դառնում արտաքին մարտահրավերների առատության պայմաններում, ինչն ի դեպ աճի, ոչ թե նվազման միտում ունի: Երբ այդ ամենը համադրվում է իշխանության դե յուրե կառուցվածքի և դե ֆակտո իրականության հակադրությանը, որ առաջանում է Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեպքում, ապա զգալիորեն մեծանում է Սարգսյանի դեմ անվստահության հավանականությունը և պարզ չէ, թե ինչպես կպահեն այդ դեպքում իրավապահները, եթե, օրինակ, խորհրդարանական մեծամասնության շրջանակից նրանց արվեն ինչ-ինչ առաջարկներ: Այդ պարագայում հանրային գործոնը կարող է լինել իրավապահներին զսպող հանգամանք, քանի որ միայն նրանց դե յուրե ենթակայությունը շատ քիչ է դրա համար՝ ի վերջո Սարգսյանն իրավապահ-ուժայինների հետ միասին դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը: Նոր համակարգի բարդությունն ակնառու է, և դա, անշուշտ, ներկայիս մոդելի հարաբերական առավելությունն է նախորդի համեմատ, այսինքն՝ իշխանության ներքին հարաբերությունների բարդացումը:

Իհարկե իշխանությունն ամենևին լավ օրից չէ, որ գնացել է այդ մոդելին: Այստեղ միահյուսվել են թե՛ խնդիրները՝ ներքին ու արտաքին, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանության կոնյուկտուրային անհրաժեշտությունները: Այստեղ է, որ հանրության թիվ մեկ խնդիրը դառնում է ոչ թե այդ գործընթացին խանգարելը, այլ դրա վրա հնարավորինս մեծ ազդեցություն ձեռք բերելուն ուղղված դիրքում հայտնվելը, հետևաբար նոր իրավիճակի «ուղղորդող գործոն» լինելը: Այն ուժը, որը հանրությանը կառաջարկի այդ խնդիրների լուծման առավելագույնս հեռանկարային և համոզիչ ճանապարհային քարտեզ, թերևս կհավակնի հայաստանյան նոր իրականությունում ընդդիմադիր նոր միջավայրի հիմքը դառնալուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում